...

Գրիգոր Լուսավորիչից մինչև Նիկոլ Լուսավորիչ

Գրիգոր Լուսավորիչից մինչև Նիկոլ Լուսավորիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր ելույթում ասել էր. «Ես ինքս, ինչպես մեր տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները»: 

Այս խոսքերի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է. «Հիսուսը եղել է լուսավորիչ, մեծ մարդ է եղել, հզոր մարդ և փորձել է ժողովուրդների մեջ սերմանել բարություն, հանդուրժողականություն, վաղվա օրվա նկատմամբ վստահություն և այլն: Որ հիմա տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին, հավատում եմ, որ հնարավոր է նման բան եղած լիներ: Էն ժամանակ էլ Հիսուսին խաչեցին, չէ՞»:

«ՉԻ». Հետո էլ ասում են, Եկեղեցու պատմությունը պետք է դպրոցական ծրագրերից հանել: Ի՞նչ հանել. պետք է կտրուկ ավելացնել դասաժամերը: Խորացված կերպով պետք է ուսումնասիրել Գրիգոր Լուսավորիչից մինչև Նիկոլ Լուսավորիչ ընկած պատմությունը: 12-րդ դասարանում պետք է առանձին առարկա դառնա Նիկոլ Փաշինյանի ելույթների աստվածաբանական բնույթը՝ Հովիկ Աղազարյանի մեկնաբանություններով: 

Մենակ էդ խաչելու պահը մի տեսակ «չի դզում»: Միգուցե Հ. Աղազարյանը շփոթվել է, ուզել էր ասել՝ «չախել», այլ ոչ թե՝ «խաչել», քանի որ ՀՀ Սահմանադրությամբ արգելված է երկրի ղեկավարներին խաչելը: 

Բոլոր դեպքերում, սփոփիչ է, որ Հայաստանում հավատացյալների թիվը գնալով շատանում է: «Զի ունայն է այն, ինչ զայս խրատ ետ ամենէ եկեսցե»: Չջոկի՞ք. ասում ենք՝ սրանց գործերը լավ չեն:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   2495 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ