...

Համաշխարհային ազգի առաջնորդը հրաշալի հոտառություն ունի

Համաշխարհային ազգի առաջնորդը հրաշալի հոտառություն ունի

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դժգոհ է կառավարության աշխատանքից և «Վերնատուն» անունով հասարակական-քաղաքական ակումբ է ստեղծել։ Համաշխարհային ազգի առաջնորդի կարծիքով, իշխանության վարած քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչը մեծացրել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Պարոն Մանուկյանի ասելով՝ իր ակումբը պիտի խնդիրները հաղթահարի և հանրությանը կոնսոլիդացնի։

Հիմա տեսնենք, թե որքանով է անկեղծ եղել Վազգեն Մանուկյանը հայտարարության տեքստը գրելու պահին և ընդհանրապես ո՞ւմ շահերին է ծառայելու «Վերնատուն»-ը։ Բայց պիտի մեզ մի փոքր նեղություն տանք և վերհիշենք հեռավոր 90-ականները՝ պատերազմի տարիները, որ պարզ դառնա Վազգեն Մանուկյան երևույթի անցած ուղին և ակումբի ստեղծման իրական նպատակները։ Վազգեն Մանուկյանը 90-ականերին ստեղծեց ԱԺՄ-ն, նույն հավակնություններով էլ հիմա ակումբ է ստեղծում։ Ենթադրվում է, որ հիմա էլ վարչապետ է ուզում դառնալ։ ԱԺՄ-ում հայտնվեցին նրանք, ովքեր Լևոն Տեր- Պետրոսյանից դժգոհ էին, որ իրենց կարծիքով, իրենց վայել պաշտոն չէին ստացել, դե իրենն էլ պարզ է «նախագա» չէր։ Դաշնակներն էլ իրենց պատճառներն ունեին հիմնադիր նախագահից դժգոհելու, իհարկե, սա այլ խոսակցության թեմա է։ Իսկ հիմա Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ հանրություն է կոնսոլիդացնում։ Իրականում կոնսոլիդացնում է Նիկոլ Փաշինյանից դժգոհողներին՝ հիմնականում Քոչարյանի աջակիցներին։ Արդար լինելու համար արձանագրենք, որ համաշխարհային ազգի առաջնորդի հոտառության զգայարանը լավ է գործում։ Ակումբի ղեկավարն ունենալով բավարար փորձառություն, կարծես թե 90-ականների սցենարն է ուզում իրականացնել, բայց մի փոքրիկ շտրիխ հաշվի չի առել, որ  90-ականերին հանրությունը տեղեկացված չէր, իսկ հիմա հանությունը քաջատեղյակ է Վազգեն Մանուկյանի քաղաքական անցյալին և ոչ մի պարագայում նրա շուրջը չի կոնսոլիդանա։ Ակումբը կոնսոլիդացնելու է հիմնականում Քոչարյանի աջակիցներին, որը նույնիսկ հեռավոր աղերս չունի հանրության հետ այնպես, ինչպես իր ղեկավարած ՀԽ-ն։ Հանրությունը կոնսոլիդացվել է դեռ 2018 թ ապրիլի 23-ին և մերժել է նախկին կոռումպացված համակարգը։ 

Իսկ ինչ վերաբերվում է Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե իշխանության վարած քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտել է փակուղի, ինչը մեծացրել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ապա սա արդեն ապացույցն է այն բանի, որ պարոն Մանուկյանը մի քիչ անկեղծ չի եղել։ Արդեն քսան տարի է Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը փակուղում է, երբ Քոչարյանը Ղարաբաղը դուրս է մղել բանակցային գործընթացից։ Եթե փակուղում չլիներ արդեն պիտի լուծում ստացած լիներ, իսկ Վազգեն Մանուկյանը լռում էր։ Ինչ վերաբերվում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսելուն, ապա խաղաղության այընտրանքը պատերազմն է։

Բնական է, որ Վազգեն Մանուկյանը դժգոհ է լինելու կառավարության աշխատանքից, եթե ինքը չէ կառավարության ղեկավարը, ով էլ լինի երկրի ղեկավարը ինքը պիտի դժգոհ լինի և տարատեսակ կուսակցություներ ու ակումբներ ստեղծի։ Մեր փոքրիկ անդրադարձը նորագույն պատմության ակունքներին թույլ է տալիս ենթադրելու, որ Վազգեն Մանուկյանի ստեղծված «Վերնատուն» ակումբին սպասվում է նույն ճակատագիրը, ինչին որ արժանացավ ԱԺՄ-ն։ Սցենարը նույնն է։ 

Ջավահիր Այվազյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   6714 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ