Երկուշաբթի 09.12.2019 07:37

Սատիրիկոն
08.12.2019 / 22:00
Աստղագուշակ
08.12.2019 / 22:00
Խմբագրի ընտրանին
08.12.2019 / 20:50
Քաղաքական
08.12.2019 / 20:00
Տնտեսական
08.12.2019 / 19:00
Քաղաքական
08.12.2019 / 12:00
08.09.2019   12:30
2476

Հարևան Պողոսի երազը

Սեպտեմբերի 1-ին ինքը, տաքսին թողած, առաջին դասարան է գնում: Ճար չկա, վարչապետը վերջին լայվում իրեն նայելով հայտարարեց. «Հայաստանի ապագան կախված է մեկ անգրագետից, և այդ մեկ անգրագետը դու ես, և այդ մեկ անգրագետը դու ես...»:

Ու հիմա ինքը աշխարհով մեկ խայտառակ եղած, գետինը մտնելով նստել է 6-7 տարեկանների կողքին: Ներս է մտնում Արայիկ Հարությունյանը. առաջին դասն ինքն է անցկացնելու: «Սիրելի´ երեխաներ և պարոն, շնորհավորում եմ ձեր առաջին զանգը: Բացեք ձեր «Այբուբենները», սկսում ենք տառերը սովորել: Սա «ա» տառն է: Ի՞նչ բառեր գիտեք «ա» տառով սկսվող»: Ինքը ձեռք է բարձրացնում և բացականչում. «Ամուլսար»: Նախարարը աչքերը ջղայնացած ոլորում է իր վրա ու ատամները սեղմած ասում. «Լավ, իսկ սա «բ» տառն է, սրանով բառ ասեք»: Էլի բարձրացնում է ձեռքը. «Բաբկե´ն» «Այ տղա, ինչի՞ Բաբկեն, էդ ո՞վ ա»: «Ո՞նց, մեր գրագետ հարևանն է»:  «Շարունակում ենք, երեխանե՛ր, հաջորդը «գ» տառն է: Բառ ասեք»: Ինքը առանց ձեռքը պարզելու միանգամից վրա է բերում. «Գնդեվազ»: «Ընկեր ջան, եկել ես դպրոց, մեր տոնը հարամում: Սրանից հետո դպրոցում արգելվում է  ոչ միայն կրոնական, այլ նաև էկոլոգիական քարոզչությունը: Դուրս արի դասարանից, աչքիս չերևաս»:

Ինքը դուրս է գալիս դպրոցի միջանցք, տեսնում է Տիգրան Ավինյանը ինչ-որ բաժակ ձեռքին վիճում է քիմիայի դասատուի հետ: «Սուտ ա, տենց բան չկա: Խմեք էս ջուրը, համոզվեք, որ ցիանիդը առողջությանը վնաս չէ: Ես չեմ խմում, որովհետև էն բնապահպանների հետ հանդիպումից հետո պոչկեքս մինչև հիմա ցավում են»:  

Ինքը ձեռքը թափ տալով ուզում է դպրոցից դուրս գալ, սակայն մուտքի մոտ պահակը կանգնեցնում է ու ասում. «Տենո՞ւմ ես, ինչ օրն են գցել դպրոցը: Բա իմ ժամանակ սենց է՞ր»: Ուշադիր նայում է, տեսնում է, պահակը Արմեն Աշոտյանն է:

Արթնանում է իր «Օպելում»:



 Պիտակներ

         Արայիկ Հարությունյան, Արմեն Աշոտյան, ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ, «Անգրագետ Պողոս»

Գովազդ

Ամենաընթերցված



















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 990