...

Հոկտեմբերի 27-ից էլ են արդեն «մրմռում»

Հոկտեմբերի 27-ից էլ են արդեն «մրմռում»

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, ասել է. «Սա պատահական չէ, սա նաև հատուկ նպատակ ունի. կարող եմ ասել մարտի 1-ի դրվագով արդեն չունեն որևէ տեսարան ապահովելու, հիմա մեկ այլ դրվագով պետք է փորձեն տեսարան ապահովել: Սրանք հանրությանը մոլորեցնելու տեսարաններ են»:

«ՉԻ». Ընդամենը օրեր առաջ ներկայացրեցինք, թե ինչպես էր Զարուհի Փոստանջյանը ընդամենը մեկ տարի առաջ իրեն կոտորում՝ պահանջելով անհապաղ դատել Ռ. Քոչարյանին, նրան համարում մարտի 1-ի ոճրագործ, հանցագործ, Քոչարյանի հասցեին ասում՝ «Պրիվետ, Ռոբ»:

Իսկ հիմա Ռ. Քոչարյանի նկատմամբ տարվող դատավարությունը տեսարան է համարում: Հանրությանը մոլորեցնելու տեսարան: Ստացվում է, որ ինքը տարիներ շարունակ մոլորված է եղել, և միայն այժմ՝ հանդիպելով իր կյանքի «հերոսին», հասկացել է, որ շատ սխալ կարծիք է ունեցել երկրիս միակ տղամարդու մասին: 

Իսկ թե ինչու է Զարուհի Փոստանջյանը «մրմռում» հոկտեմբերի 27-ի գործից ու Նաիրի Հունանյանի դիմումից, սա ավելի հետաքրքիր է. ենթադրում ենք, որ «մրմռում են» նրա այսօրվա պաշտպանյալների համապատասխան տեղերը, ինչը վիրուսի պես նրա վրա էլ է տարածվել: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6148 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ