...

Հոկտեմբերի 7-13-ի աստղագուշակն՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հոկտեմբերի 7-13-ի աստղագուշակն՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Անձնական պլանները մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 7-10-ին կարող են խնդիրներ առաջանալ գործընկերների հետ կամ կսառեն կարևոր անձանց հետ հարաբերությունները: Սեփական իշխանությունն ու հեղինակությունը անձնական նպատակներով օգտագործելու հակվածությունը վրդովմունք կառաջացնի:

11-13-ին հաջող պատահարը, բարենպաստ միջավայրն ու հաջողակ լինելը կօգնեն ընդլայնել հնարավորությունները պիտանի գործընկերներ փնտրելու հարցում:

Ցուլ

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 7-10-ին՝ խնդիրներ աշխատանքի մեջ ու գործերում: Դժվարություններ կառաջանան գործատուների հետ: Ձեզ անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար ավելի մեծ ջանքեր գործադրելու, կարգապահության ու կազմակերպվածության կարիք կլինի:

11-13-ին գործերի վիճակը դեպի լավը կփոխվի, և դա կլինի ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Շահավետ առաջարկներ կստանաք: Կբարելավվի առողջությունը:

Երկվորյակ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին ու նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 7-10-ին՝ անինքնավստահություն: Սահմանափակումների անհրաժեշտություն կլինի, կընկնեք ուրիշի ազդեցության տակ: Անձնական նպատակներին հասնելու համար կամք բանեցնելը բարդ իրավիճակների կհանգեցնի ու հնարավոր է նաև վրդովմունք առաջացնի: Բարդ շրջան է ռոմանտիկ հարաբերությունների համար:

11-13-ը հաջող օրեր են հարաբերությունները հարթելու, շահավետ համաձայնություններ կնքելու համար: Առաջատար դառնալու ու ճանաչում ձեռք բերելու հնարավորություն կլինի: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Խեցգետին

Մեծ ուշադրություն պետք է դարձնեք տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 7-10-ին տնային հոգսերն ու պարտականությունները կարող են արգելակել գործերի ու հարաբերությունների զարգացումը: Անինքնավստահ կլինեք, ջրի երես դուրս կգան հին վիրավորանքները:

11-13-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ, տանը լավ հանդիպումներ են սպասվում: Սպասվում են կարևոր ձեռքբերումներ: Հանդիպումներ կլինեն կամ նորություններ կստանաք արտերկրում գտնվող հարազատներից:

Առյուծ

Շփումների ու հետաքրքրասիրության շրջան է: Շատ ուղևորություններ կամ դրանց հետ կապված գործեր կլինեն: 7-10-ին կապերում, բանակցությունների ու ուղևորությունների ժամանակ  դժվարություններ կառաջանան: Կարող են անհանգստացնել չկայացած հանդիպումները, տեղեկատվության պակասը, ինչը կանդրադառնա աշխատանքի ու գործերի վրա: Հնարավոր են ձգձգումներ ինչ-որ ապրանք ստանալիս կամ առաքելիս: Ստիպված եք լինելու ժամանակ հատկացնել հարազատներին օգնելու համար:

11-13-ը բարենպաստ օրեր են: Սպասվում են կարևոր հանդիպումներ ու շահավետ ուղևորություններ: Լավ նորություններ կստանաք սիրելիներից: Պիտանի գիտելիքներ ձեռք կբերեք:

Կույս

Սպասվում է բուռն ֆինանսական գործունեություն, գործնականության աճ ու շահի փնտրտուք ամեն ինչում: 7-10-ին բիզնեսի ու ֆինանսների հետ կապված անձնական նախաձեռնությունները կարգելակվեն: Միջոցները խնայելու անհրաժեշտություն կառաջանա: Վատ ժամանակ է հասարակական ու ռոմանտիկ գործերի համար:

11-13-ին կբարելավվեն ընտանիքի, տան հետ կապված ֆինանսական գործերը: Տան համար կարևոր բաներ կգնեք: Տանը հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպեք:

Կշեռք

Շարունակվում է Կշեռքի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կիրագործվեն անձնական պլանները: 7-10-ին ակտիվությունը կնվազի, հոգնածությունն ու անինքնավստահությունն էլ կանդրադառնան ընտանեկան հարաբերությունների, ընտանիքում ձեր զբաղեցրած դիրքի վրա: Տնային պարտականությունները կարող են խանգարել անձնական պլաններին ու հետաքրքրություններին:

11-13-ը բարեհաջող օրեր են: Ձեր հեղինակությունը կաճի: Անհրաժեշտ գիտելիքներ ու ինֆորմացիա ձեռք կբերեք, կարևոր նորություններ կստանաք:

Կարիճ

Տարաբնույթ պատահականություններից ու անկանխատեսելի իրավիճակներից մեծ կախվածություն կառաջանա: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ հնարավոր կլինի բացատրել: 7-10-ին կապերում, ուղևորությունների ու հարազատների հետ կապված գործերի մեջ դժվարություններ կառաջանան: 

11-13-ին իրադարձությունների բարենպաստ ընթացքի շնորհիվ ֆինանսական գործերում հաջողակ կլինեք: Կլուծեք պարտքերի ու հարկերի հետ կապված խնդիրները:

Աղեղնավոր

Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրություն կառաջանա: Սպասվում է մասնակցություն կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր ընկերների հետ: 7-10-ին ընկերների, կազմակերպությունների հետ խնդիրների պատճառով ֆինանսական գործերում արգելակում կլինի: Միջոցները խնայելու անհրաժեշտություն կառաջանա:

11-13-ը հաջող օրեր են: Լավ առաջարկներ ու հեռանկարներ են սպասվում: Աջակցություն կստանաք կազմակերպություններից ու ազդեցիկ ընկերներից:

Այծեղջյուր

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 7-10-ին հնարավոր է արգելակվեն փառասիրական պլանները: Աշխատանքային հոգնեցնող պարտականությունները կխանգարեն անձնական հետաքրքրություններին: Արագ կհոգնեք, աշխատունակությունը ցածր կլինի:

11-13-ին զգայունակությունն ու ինտուիցիան կօգնեն հասնել նպատակներին: Հաջողակ կլինեք: Շրջապատողները բարյացակամորեն տրամադրված կլինեն: Աջակցություն կարևոր անձանցից:

Ջրհոս

Սա մի շրջան է լինելու, երբ կուզենաք ամբողջությամբ ցուցադրել ձեր հնարավորությունները հայտնի դառնալու, հաջողության դեպքում նաև հնարավորություններն ընդլայնելու համար: 7-10-ին հեռանկարների, կարևոր անձանց կողմից աջակցության բացակայությունը, բյուրոկրատական քաշքշուկը ուժասպառ կանեն ու տագնապի պատճառ կդառնան: Սառը վերաբերմունք ու անհասկացողություն ղեկավարության ու ենթակաների կողմից:

11-13-ին ընկերների աջակցությամբ լավ կընթանան կազմակերպությունների հետ կապված գործերը: Արտերկրում գործերի բարելավման հույս կառաջանա:

Ձկներ

Ուշադրություն ու ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ կբախվեք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 7-10-ին նոր գործերը կամ պետկազմակերպությունների գործերն առաջ մղելու հետ կապված դժվարություններ են սպասվում: Կընկնեք ուրիշ մարդկանց կամ խմբային հետաքրքրությունների ազդեցության տակ:

11-13-ը բարենպաստ օրեր են շահավետ փոփոխությունների, բիզնեսի, համատեղ ֆինանսները կիրառելու համար: Հին խնդիրների լուծման նոր ուղիներ կգտնվեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3942 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ