...

Homos Latentus

Homos Latentus

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագծին, ասել է. «Իմ կարծիքով՝ այս նախագիծը հետապնդում է կոնկրետ անձանց ՍԴ-ից ազատելու և սեփական կադրերով համալրելու նպատակ, որպեսզի կարողանան հեշտությամբ «սղացնելով» վավերացնել ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող պայմանագրերը»:

«ՉԻ». Բայց եկեք խոստովանենք, որ Գևորգ Պետրոսյանը դեմք է: Ճիշտ է, լատենտ դեմք է, բայց՝ դեմք է:

Նույնիսկ ՍԴ անդամների հետ կապված խորհրդարանական նախաձեռնության մեջ Գևորգ Պետրոսյանը հաջողացրել է «սղացնել» իր սիրելի թեման՝ ազգային անվտանգության սպառնալիքը: 

Ինքը չի մանրամասնել, թե ինչ է նկատի ունեցել այդ սպառնալիքների ներքո, բայց մենք կարող ենք բացել փակագծերը. ուրեմն, այդ ապազգային խորհրդարանը ցանկանում է ազատվել ՍԴ-ի աթոռները հերոսաբար պահող Հրայր Թովմասյանից և մնացած վերջին բաստիոնականներից, որպեսզի Սորոսն իր ուզած ծրագրերը անցկացնի Հայաստանում, ԼԳՏԲ-ները ընտանիք ստեղծեն ու երեխա ունենա, տղամարդիկ կնիկ ծեծելու իրավունքից զրկվեն, հնդիկներն էլ... չէ, Գևորգ Պետրոսյանը հնդիկների մասով դեռ չի կողմնորոշվել:

21-րդ դարում շատ քիչ կարելի է հանդիպել ազգային սպառնալիքներով այսքան մտազբաղ մարդու: Գևորգ Պետրոսյանը պատկանում է մարդու շատ քիչ և անհետացող՝ Homos Latentus տեսակին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1568 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ