Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
29.11.2019   11:30
3231

«Հոշոտված» ամորձիներ, ծեծված երիտասարդներ, Սարի թաղի դեպքեր. «Մարտի 1»-ի գործով վկայի անցյալը

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: ՌԴ Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը մահացել է: Ըստ տեղեկությունների` նշված գարեջրային ընկերությունը պատկանում է Աշոտ Կարապետյանին: Shamshyan.com-ի տեղեկություններով` պայթյունի զոհ է դարձել նաև Աշոտ Կարապետյանի քեռին։ Աշոտ Կարապետյանը 49 տարեկան էր: Նա «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակ ուներ, և ըստ տեղեկությունների` հարցաքննվել էր: Սոցիալական ցանցերում այս լուրի հետ կապված արձագանքները ուշագրավ են. ոմանք գրեցին, թե Կարապետյանի մահը «Հայկ Հարությունյան-2» էր, և «հերթով շարքից հանվում են «Մարտի 1»-ի վկաները», ոմանք էլ հիշեցին ոստիկանության այս պաշտոնյայի մասնակցությամբ նախորդ տարիներին տեղի ունեցած աղմկահարույց անցքերը:   

Աշոտ Կարապետյանը, հիշեցնենք, 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սարի թաղում» տեղի ունեցած դեպքերից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվեց Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից: Բացի նրանից, Ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով աշխատանքից ազատվել էին նաև  ոստիկանության մի շարք ծառայողներ: Հեղափոխությունից կարճ ժամանակ հետո լուրեր տարածվեցին, թե իշխանությունը մտադիր է Կարապետյանին  համակարգ վերադարձնել և նշանակել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, սակայն ինքը՝ Կարապետյանը, մամուլում հայտնել էր, որ իրեն նման առաջարկ չի արվել:  

Ով էր Աշոտ Կարապետյանը

Ա. Կարապետյանը, նշենք, ոստիկանության համակարգում էր 1993-ից, և տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Հանրությանը առաջին անգամ նրա անունը հայտնի դարձավ 2004-ի ապրիլյան հանրահավաքների օրերին Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Մամուլում գրվեց, որ այդ ժամանակ ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը, Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Մովսիսյանի, մարզի պետավտոտեսչության պետ Ավետիք Հարությունյանի և ոմն «Պոլիս Արմենի» հետ խոշտանգել էին Վիրաբյանին` առանձնակի դաժանությամբ հարվածել էին Վիրաբյանի ամորձիներին, մեկ բառով` «հոշոտել»: ՀԺԿ-ականը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նա վիրահատության էր ենթարկվել` բժիշկները հեռացրել էին Վիրաբյանի ամորձիները և հարազատներին հայտնել, որ եթե նա մեկ ժամ ուշ իրենց մոտ տեղափոխվեր, ապա նա փրկվելու շանս չէր ունենա: Այս միջադեպից հետո Աշոտ Կարապետյանը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլև իր հանցակիցների հետ քրեական գործ էին սարքել Վիրաբյանի դեմ. մեղադրանքի էությունը մոտավորապես այս էր. տուժողը, իբրև թե ամորձիներով անընդհատ հարվածել է Աշոտ Կարապետյանի և մյուս երեքի դեմքին ու մարմնի տարբեր մասերին, վերջիններս էլ մի կերպ են դիմադրել ու դիմադրության հետևանքով, փաստորեն, վնասել ՀԺԿ-ականի գոտկատեղից ներքև գտնվող օրգանը: Ի դեպ, նշենք, որ Վիրաբյանն այդ ժամանակ շղթայված է եղել։

Բռնություն ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ, «գործ թխել», «բագաժ տալ» 

Աշոտ Կարապետյանի առանձնակի դաժանության հերթական դրսևորումներից մեկն էլ արձանագրվեց 2009-ի հուլիսի 1-ին. նա իր բանդայի հետ հարձակվել էր հուլիսի 2-ին տեղի ունենալիք հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանող` Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների վրա: Այդ օրը երիտասարդներն ահազանգել էին, որ Աբովյան փողոցում անհայտ անձանց կողմից ծեծի և բռնության են ենթարկվել հաջորդ օրը` հուլիսի 2-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս: Երեքն էլ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանն ու Հերբերտ Գևորգյանը պատմել էին, որ «Փարիզյան սուրճ» խանութի մոտ իրենց վրա հանկարծակի հարձակվել են 10-15 անձինք` քաղաքացիական հագուստներով, առանց ներկայանալու և առանց որևէ փաստաթուղթ ցույց տալու, փորձել են խլել բարձրախոսն ու թռուցիկները և տեսնելով, որ չի հաջողվում, սկսել են հայհոյել ու զենքերի կոթերով հարվածել, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Սակայն ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` իբրև թե երիտասարդներն էին բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, փայտերով ու մահակներով ծեծել նրանց, ինչի հետևանքով նրանցից մեկը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: 

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, հիշեցնենք, այդ ժամանակ  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս ամենը համարել էր Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ձեռքի գործը` պնդելով, որ նա է կազմակերպել ընդդիմադիր երիտասարդների ծեծկռտուքը, հիմա էլ գործ է բացում նրանց վրա: «Ապրիլի 29-ի նմանատիպ միջադեպից հետո նա զանգեց ինձ և շանտաժ արեց, որ եթե տղաները պնդեն իրենց ցուցմունքները, բանտ կնստեն: Հուլիսի 1-ին ինքը անձամբ ներկայացավ հիվանդանոց ու սկսեց տեղալ սպառնալիքներ` հենց իմ ներկայությամբ, որ, հենց էդպես էլ ասում էր` «ձեր քթներից կհանեմ սա», սպառնաց, որ տղաները կնստեն բանտ: Այսինքն` նա անձամբ հրահրել, կազմակերպել, իսկ հետո էլ հետամուտ է եղել այդ հանցագործության և' կատարմանը, և' ապահովմանը: Իհարկե, այդքան միամիտ չենք, որ հավատանք, որ նա դա անում է իր անձնական նախաձեռնությամբ, հասկանալի է, որ նա ունի իշխանությունների հավանությունը»: 

Այնուհետև Աշոտ Կարապետյանի ղեկավարած բաժնում սկսեցին երիտասարդների դեմ քրեական գործ թխել, որի արդյունքում Տիգրան Առաքելյանը կալանավորվեց: Առաքելյանին, Սահակ Մուրադյանին և Հերբերտ Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասով «Խուլիգանություն»։ 

Կարապետյանի հաջորդ քաջագործությունը, որով նա աչքի ընկավ, կապված է 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի դեպքերի հետ: Նա այդ ժամանակ զբաղեցնում էր  ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնը։ Մասնավորապես, նախագահական ընտրությունների շրջանում Կարապետյանն աչքի է ընկել նրանով, որ անձամբ է զբաղվել Առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների և վստահված անձանց տեռորի ենթարկելով: Կարապետյանի  հրահանգով հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Այստեղ ոստիկանապետը փորձել է ահաբեկել ընդդիմության ակտիվիստներին, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց քաղաքական հայացքներից: Կարապետյանն ու  նրա մի քանի ենթակաները աչքի են ընկել նաև մարտի 1-ի դեպքերի ժամանակ:

Ուշագրավ մի հանգամանք էլ. ըստ մամուլի հրապարակումների` նա համաձայնեց գործ սարքել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ հետախուզության գծով պետի տեղակալ Արմեն Նիկողոսյանի դեմ, որը քրեական հետապնդման ենթարկվեց մարտի 1-ի օպերացիայի մասին նախապես ընդդիմության ներկայացուցիչներին հայտնելու համար։ Փաստորեն, իր հավատարմությունը օրվա ռեժիմին ապացուցելու համար Կարապետյանը զոհաբերեց իր գործընկերոջը։ 

Սարի թաղի դեպքեր

Աշոտ Կարապետյանը ինչպես արդեն ասացինք՝ Սարի թաղի դեպքերի ժամանակ նույնպես աչքի ընկավ իր քաջագործություններով: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ եղան, ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ: Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և Աշոտ Կարապետյանի միջև տեղի ունեցավ հրմշտոց, վերջինս Փոստանջյանին դիմեց հեգնանքով`«ա'յ պատգամավոր», (այս ընթացքում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը սեռական բնույթի հայհոյանք տվեց Փոստանջյանին) ընդդիմության ներկայացուցիչներին անկհայտ արհամարհական ու անհրագալից տոնով հրահանգեց ժողովրդին «հավաքել, տանել» Խորենացի փողոց:

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած այդ դեպքերի հետևանքով, հիշեցնենք, տուժել էր 99 քաղաքացի, որոնցից 23-ը՝ լրագրողներ: Սարի թաղի դեպքերի ժամանակ մարդիկ վնասվածքներ էին ստացել ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների՝ մասնավորապես լուսաձայնային նռնակի պատճառով։ Իսկ նռնակներ նետողը ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանն էր: Նշենք, որ ՀՔԾ-ն 2018-ին այս դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացրեց, սակայն  տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել: 

Հեղինե Մանուկյան



 Պիտակներ

         Հեղինե Մանուկյան, Աշոտ Կարապետյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476