...

Հովիկ Աղազարյանի երազը

Հովիկ Աղազարյանի երազը

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Ինքը նստած է բլոտի սեղանի շուրջ: Պատրաստվում է զույգերով խաղալ: Մի զույգը Ստալինն ու Հիտլերն են, իսկ իր նապարնիկը ուշանում է: «Բա ո՞ւր է ընկերդ»,- չարացած հարցնում է Ստալինը: «Վախեցա՞վ բմբուլները քամուն տանք»,- շարունակում է Հիտլերը: «Չէ հա, ինքը հզոր անհատականություն է, ձեր նման: Ռոբերտն է, չե՞ք հիշում»: «Բա դա նստած չի՞, ո՞նց է գալու»: «Կգա, կգա, բա նա փախնող տղա է՞»,- ասում է Հովիկը:

Այդ պահին պատուհանից ներս է մտնում դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ ձեռքի տակ մոտ 60 հատոր թղթապանակ: «Կներեք, կլինի՞ էս պապկեքը ձեր մոտ թողնեմ, էն Նիկոլի ժողովուրդը ընկել է հետևիցս, հազիվ փախա: ՍԴ-ի ճամփեն արգելափակել են, գամ, հետո վերցնեմ»: Ինքը վերցնում է թղթապանակներից մեկն ու կարդում. «Ես՝ Ռոբերտ Քոչարյանս, մարտի 1-ին քնած եմ եղել»: Բացում է երկրորդ թղթապանակը. «Զորքերը ինքնաբուխ են Արցախից եկել»: Երրորդը՝ «Արթնացա, տեսա նախագահականը կեղտի մեջ կորած. բոլորը գնացել էին Ազատության հրապարակը մաքրելու»: Հովիկը ժպտալով բացականչում է. «Ասում էի, չէ՞, կարգին, ազնիվ մարդ է»:

Ներս է մտնում Վիկտոր Սողոմոնյանն ու հայտնում. «Շեֆը չի կարող գալ, հիմա ինքնակենսագրության չորրորդ հատորն է գրում, հասել է էն պահին, թե ինչ անուրանալի դերակատարում է ունեցել Սարդարապատի ճակատամարտում, պիտի հասցնի, որ ուղարկի Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»,- հետո զգաստ կանգնում է, ձեռքը պարզում ու բացականչում. «Նիկոլ, կապո´ւտ»:  «Քո´ւանշ»,- գոռում է Հիտլերը: «Սրի´»,- արձագանքում է Ստալինը:

 «Ա՛յ ընկերներ, առանց բլոտի բազար եք անում: Սենց չի լինի: Մեզ չորրորդ ընկեր է պետք»,- ասում է ինքն ու հանկարծ փայլատակում. «Սպասեք, լավ միտս եկավ, զանգեմ  Սերժին: Նա բազարից լավ է»,- վերցնում է հեռախոսը ու հավաքում համարը. «Ալո՛, Սերժ Ազատի՛չ, բարի օր, Հովիկն է, էն նախկին դաշնակը.. նախկին չի լինո՞ւմ... կարևոր չի, էստեղ հզոր դեմքերով բլոտի ենք հավաքվել, կարո՞ղ է միանաս: Ի՞նչ, Բադեն-Բադենում ե՞ս, ափսոս: Իսկ եթե պոկե՞ր: Ի՞նչ, թռնում ես, գա՞ս: Ֆսյո, սպասում  ենք», - շրջվում է դեպի բլոտիստներն ու ուրախացած ասում. «Տենում ե՞ք, հին ընկերները չեն դավաճանում»:

Արթնանում է ՔՊ-ի նիստում:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ