...

Հրայր Թովմասյան. Ախր ես ինչպե՜ս վեր կենամ, գնամ

Հրայր Թովմասյան. Ախր ես ինչպե՜ս վեր կենամ, գնամ

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ չաթլախներ չկան,
Ախր ուրիշ տեղ փող շինել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական բուդկում
Ուզածդ ձևով կայֆավատ չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բանտից էլ փախչել չկա:

Ախր ուրիշ տեղ
Պեչատով այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած ***ություն չկա,
Ախր ուրիշ տեղ Սերժի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան Սերժ չկա:
Ախր ուրիշ տեղ իմպիչմենտ եղած,
Քոչարյան Ռոբի
Ուսերին հենված ՍԴ տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի շենքից ու նոտարիատից
Հայելու մեջ նայող
Անցյալը չկա...

Ախր ես ինչպե՞ս ռադ լինեմ գնամ,
Ախր ես ինչպե՞ս գաղութում մնամ,
Ախր Ռոբն ինչպե՞ս կապրի առանց ինձ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7088 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ