...

Հրայր Թովմասյանի երազը

Հրայր Թովմասյանի երազը

Ինքը զբոսանավի վրա է, չորս մուլատուհիների ուղեկցությամբ: Նրանցից մեկը մերսում է պարանոցը: Մեկ էլ տախտակամածի վրա հայտնվում է ևս մեկ մուլատուհի: Թե բա՝ դոն Հրայր, ձեզ զանգում են: «Ո՞վ է», հարցնում է: «Չգիտեմ, բայց ժամանակին մի ալբանացի մաֆիոզի մոտ էի աշխատում, ակցենտը շատ նման է»: «Ալլո»: «Այ.........., էս ո՞նց ես գրել էդ որոշումը, որ ով ոնց ուզումա՝ տենց մեկնաբանում ա», - հեռախոսի միջից ասում է ձայնը:  «Սեդրակիչ, ամեն ինչ կոնտրոլի տակա, կամաց-կամաց կլինի»,- պատասխանում է ինքը: «Այ.............., պարանոցդ քո թույլ տեղն էր, չէ՞, դե իմացի՝ ավելի ա թուլանալու: Էդ փողերը կոպեկ-կոպեկ վազվրատ ես անելու, մի բան էլ ավել»:

Հեռախոսը անջատում է, բայց մի վայրկյան հետո նորից զանգում են: Մուլատուհին հեռախոսը մեկնում է իրեն: «Ո՞վ է»: «Չգիտեմ, բայց շատ վատ է խոսում անգլերեն»,- պատասխանում է մուլատուհին: «Ալո»: «Թովմասյան, քեզ չասի նորմալ գրի, էդ սեփականաշնորհած նոտարական գրասենյակներիդ դիմացի ասֆալտին էնքան ես պառկելու՝ մինչև կոպեկ առ կոպեկ չվերադարձնես պետությանը հասցված վնասը»:

Անջատում է հեռախոսը: Նորից զանգ: «Ո՞վ է»: «Չգիտեմ, չեն խոսում»: «Հլը տուր»,- ասում է ինքը: «Ապրես, բալես: Լավ ես գրել: Ընենց ես գրել, որ սաղի համար խիյարը թարս ա բուսնել: Կոպեկ առ կոպեկ փոխանցել եմ հաշվիդ: Կայֆավատ արա, հետո կգաս Բադեն-Բադեն»:

Զարթնում է առաջին ատյանի դատարանում, որտեղ որոշվում է իր խափանման միջոցը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   9212 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ