...

ՀՅԴ-ի հաղորդումը հանցագործության մասին

ՀՅԴ-ի հաղորդումը հանցագործության մասին

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը հայտարարել է. «Հայաստանում հասունանում է իսկական հեղափոխությունը»:

«ՉԻ». Սա կարելի է միանգամից, քնած աչքերով համարել հաղորդում հանցագործության մասին: Որովհետև Դաշնակցության պատմությունը ցույց է տալիս, որ նրանց համար իսկական հեղափոխությունը այն է, երբ մի խումբ ոճրագործներ մտնում են խորհրդարան և գնդակահարում երկրի ղեկավարներին:

Կամ էլ, եթե հասունանում է, նշանակում է, զինված ջոկատներ են ստեղծվում հեղափոխության համար, ասենք՝ «Դրո» անունով: Հնարավոր են աղմկահարույց սպանություններ՝ երկրում քաղաքական իրավիճակը սրելու և քաոս ստեղծելու համար:

130-ամյա այս կառույցը ուրիշ այլ կերպ չի կարող: Եթե քաղաքակիրթ, նորմալ ընտրություններ են լինում, ապա նա շատ-շատ հավաքում է իր մի քանի տոկոսը և կամ մնում է լուսանցքում, կամ էլ՝ դառնում օրվա իշխանությունների հլու-հնազանդ կամակատարը: Կուզիկին միայն գերեզմանը կփոխի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2840 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ