...

Ինչ չի անի լավ բաջանաղը

Ինչ չի անի լավ բաջանաղը

«Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար»,- Lragir.am-ին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա նշել է, որ գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:

«ՉԻ». Մնում է հասկանալ Բաղրամյանի «անկեղծության» շարժառիթները: Շահագրգիռ կազմակերպությունը չի հայտարարում իր ցանկությունների մասին, դրա փոխարեն դա շտապում է անել այն իրավասու գերատեսչության նախագահը, որն ի պաշտոնե պետք է զսպի նման նկրտումները: Կարո՞ղ է Բաղրամյանի աշխատավարձը չի բավարարում և մի կես դրույք էլ աշխատանքի է անցել «Գազպրոմ-Արմենիայում»՝ որպես խոսնակ: 

Չկա հայտը, չկան հիմնավորումները, բայց Վանեցյանի բաջանաղը «բացատրում» է, թե ինչու պետք է թանկանա գազը: Սահմանին գազը չի թանկացել, լրիվ աբսուրդ կլինի ֆիզիկական անձանց համար գազի թանկացումը: Հատկապես պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ աշխարհում շարունակվում է գազի գնի նվազման միտումը:

Ահա պետական ապարատի դիմադրության դասական օրինակ: Բաջանաղը ոչ թե սպասարկում է պետության և հեղափոխության շահը, այլ բզբզում է Վանեցյանի քաղաքական հավակնությունները: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2584 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ