Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
15.11.2019   12:40
427

Իշխանությունը թոթափել է վախը

Ներկայումս ամենաթրենդային քննարկվող թեմաներից է իշխանության վարկանիշի հարցը: Ընկե՞լ է այն, որքա՞ն է ընկել, թե մնացել է անցյալ տարվա մակարդակին: Երկրում, որտեղ չկան վստահելի ռեպուտացիա ունեցող սոցիոլոգիական կենտրոններ, իշխանության վարկանիշի խնդիրները քննարկելիս ստիպված պետք է հենվել այլ իրողությունների վրա: Չէ՞ որ ոչ մեկի մտքով չի անցնի վստահել կոոպերատիվ Գելափին կամ Ահարոն Ադիբեկյանին: Վերջիններս 2018 թվականի ապրիլին պնդում էին, թե Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վարկանիշները գրեթե 50 տոկոս են: Ինչ եղավ օրեր անց, շատ հուզիչ էր:

Մեկ բան կարելի է վստահորեն պնդել՝ հեղափոխական էյֆորիան անցել է: Մարդիկ գիտակցում են, որ չկա կախարդական փայտիկ և չէր էլ կարող լինել: Այսինքն՝ ժողովուրդը դադարել է ակնկալել արագ և մեծ ծավալի փոփոխություններ թե՛ սեփական բարեկեցության բարձրացման առումով, թե՛ ընդհանրապես պետության կյանքում: Սա ինքնին հանգեցրել է որոշակի էլեկտորալ հիասթափության: Բայց սրանից ամենևին չի հետևում, որ այդ մարդիկ դարձել են իշխանության հակառակորդը կամ սկսել են համակրել ռևանշի ձգտող ուժերին: Այդ մարդկանց նույն խումբը հաջորդ միտքը արտահայտելիս զուգահեռներ է անցկացնում նախորդ իշխանությունների հետ և խոստովանում, որ չնայած բարեփոխումների դանդաղ տեմպին և առկա սխալներին, այնուամենայնիվ, ներկաները նախորդների համեմատ գտնվում են էական շահեկան դիրքերում:

Կա ևս մեկ կարևոր իրողություն: Այլևս հանրությունը իշխանության ցանկացած գործ կամ խոսք չի ընդունում անվերապահ: Քննարկում և գտնում է սխալներն ու բացերը: Բայց այստեղ նույնպես կա նրբություն: Եթե իքս անձնավորությունը քննադատում է բյուջեից Մել Դալուզյանի ֆիլմի նկարահանման համար գումարի հատկացումը կամ վարչապետի կողմից ինքնաթիռ գնելու ցանկությունը, դա ամենևին չի նշանակում, որ նա դարձել է իշխանության անհաշտ հակառակորդը: Կրկնենք. առանձին սխալների ու բացթողումների տեսնելը և մատնանշելը չի ենթադրում ամբողջական պատկերի գնահատման դեպքում իշխանություններին չաջակցել:

Սոցիալական ցանցերում իշխանությունների դեմ պայքարի ուժգնացումը նույնպես ունի բացատրություն և օբյեկտիվ պատճառներ: Նախ, այդ պայքարի համար ռևանշի ուժերը մեծացրել են հատկացվող միջոցները: Անցած տարվա համեմատ ավելի շատ մարդ է ընդգրկվել այդ «ինդուստրիայում»: Երկրորդ կարևոր գործոնը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարն է: Ահռելի քանակությամբ քրեական գործեր են հարուցվել ոչ միայն նախկին իշխանությունների առաջին դեմքերի նկատմամբ, այլ նաև շատ ուրիշ քաղաքացիների հանդեպ: Միայն 100-ից ավել համայնքապետերի նկատմամբ կան հարուցված քրեական վարույթներ: Պարզ է, որ նրանց հարազատները և շրջապատը, տարիներ շարունակ օգտվելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված բարիքներից, այսօր պետք է դառնան իշխանության կատաղի հակառակորդը: Եվ նրանց բարձրացրած աղմուկը շատ ավելի բարձր է լինելու, քան իշխանության նկատմամբ դրական կամ լոյալ տրամադրված հանրության հնչեցվող գնահատականները:

Գործունեության սկզբում անընդհատ երևում էր իշխանության վախը վարկանիշի հնարավոր նվազման մասով: Բայց այժմ, կարծես եկել են համոզման, որ չպետք է վախենան և հետ նայեն: Բարեփոխումներ չանելը ավելի մեծ ռիսկեր է պարունակում, այդ թվում՝ էլեկտորալ տեսանկյունից: Ի վերջո, իշխանությանը բոլորը և միշտ չեն կարող սիրել: Գալու է պահը, որ գնահատվելու է աշխատանքը կամ դրա բացակայությունը:

Արիս Վաղարշակյան



 Պիտակներ

         Արիս Վաղարշակյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476