...

Ժամանակին բժշկին չդիմելու հետևանքները

Ժամանակին բժշկին չդիմելու հետևանքները

«Կոռուպցիան նվազել է, բայց մենք առաջ չենք գնացել այդ առումով»,- այսօր «Վերնատուն» անունը կրող ակումբի բացման ժամանակ հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

«ՉԻ». Այն, որ այս քաղաքական գործիչը իր 30-ամյա գործունեության ընթացքում շատ վիճահարույց և երբեմն զավեշտալի մտքեր է արտահայտել, նորություն չէ: Թերևս առաջին անգամ, հեռավոր 1991 թվականին գնացքից թռչելուց անհաջող վայրէջք կատարեց և նրա մոտ խնդիրներ առաջացան:

Բայց այս մեկը հատկապես տարօրինակ մտքի առկայծում է: Վազգեն Մանուկյանն առաջին մասնագիտությամբ մաթեմատիկոս է: Տեսնես ինչպես է բացատրում, որ մի կողմից ճանապարհի մի մասն անցել ենք, բայց միևնույն է՝ ճանապարհի երկարությունը չի կրճատվել: Եթե նա լուծի այս վարժությունը, ապա կստանա Նոբելյան մրցանակ և ստիպված չի լինի անպատվաբեր ծառայություններ մատուցել Քոչարյանին և Սարգսյանին:

Քաղաքական առումով Մանուկյանը պետք է գիտակցի, թե ինչ քննադատությանը չդիմացող հայտարարություններ է անում: Այսինքն մի իշխանություն, որ չէր պայքարում կոռուպցիայի դեմ, այլ գլխավորում և կազմակերպում էր այդ չարիքը, Մանուկյանը չէր պայքարում, այլ խաղաղ գոյակցում էր նրանց հետ: Հիմա պայքարի է դուրս եկել մի իշխանության դեմ, որ հենց իր խոսքերով նվազեցրել է կոռուպցիայի մակարդակը:

Ահա, թե ինչ է լինում, երբ ժամանակին չեն դիմում բժշկին՝ գլխի շրջանում հարվածներ ստանալուց հետո:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2750 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ