...

Ժամանակին չմտահոգվածները

Ժամանակին չմտահոգվածները

Հանրապետականները գտել են նոր զբաղմունք: Բոցաշունչ ստատուսներ են գրում՝ սպառնալով Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասանովին, թե կապ չունի, որ Փաշինյանը ձախողել է երկրի կառավարումը, մարտի դաշտում նրան մենակ չենք թողնի:

«ՉԻ».  Իրականում նպատակը Հասանովին սպառնալը և մեր միասնականությունը ցույց տալը չէ: Այդ ստատուսներում ավելի շատ փորձ է արվում նսեմացնել Փաշինյանին, քան աջակցություն հայտնել: Նպատակն այլ է՝ մարգինալ կուսակցության վերածված խմբակը փորձում է ցույց տալ, որ իրենք շարունակում են մտահոգված լինել Հայաստանի անվտանգության և բանակի հարցերով: Եվ դա փորձում են ներկայացնել իբրև բացառիկ մեծահոգության և պատականամետության դրսևորում: Մինչդեռ ներկայիս իշխանությունը, որը 2016-ին ընդդիմություն էր, մի կողմ դրեց հանրապետականների իշխանության հանցագործ լինելու էությունը և շտապեց Արցախ՝ իր նպաստը բերելու բանակին:

Բանակի մասին պետք էր մտահոգվել, երբ իրենց կուսակիցները թալանում էին բանակը: Պետք էր մտահոգվել, երբ թալանած գումարներով շքեղ առաձնատներ էին կառուցում մասնավորապես Մոնումենտում: Բանակի մասին պետք էր մտահոգվել, երբ գերագույն գլխավոր հրամանատարը հերթական խաղադրույքն էր անում Բադեն-Բադենում՝ բանակին դատապարտելով կռվել 80-ականների արտադրության զենքերով:

Եվ վերջում, ամենազավեշտալին այն է, որ գրառումների հեղինակները դասալիքներ և կանայք են:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5668 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ