Քաղաքական
14.11.2019 / 09:00
Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
14.11.2019   21:30
652

Կառավարության Հնդկաստանն ու Վերմիշյանը

Քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այսօր կառավարության նիստում «Տիեզերական գործունեության մասին» նախագծի քննարկման ժամանակ ասել է. «Մենք պետք է հարց տանք՝ ո՞ւմ համար ենք էս երկիրն ուզում, հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար»,- ասաց Վերմիշյանը։

«ՉԻ». Չգիտենք, թե քաղաքաշինության ոլորտից Վահագն Վերմիշյանը որքանով է գլուխ հանում, բայց որ լեզվից թույլ է ու այնքան էլ լավ չգիտի վերջին տարիների պատմությունը, դա փաստ է:

Ահավոր ծիծաղելի կլիներ, եթե այսքան ամոթալի չլիներ այն, որ Քաղշինկոմիտեի նախագահը մարդկանց դասակարգում է ինտելեկտուալների և հնդիկ, պակիստանցիների: 

Էլ ավելի ամոթալի է, որ պրն Վերմիշյանը մինչև հիմա չգիտի, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինչպիսի առաջատար դիրքեր են գրավում Հնդկաստանն ու Պակիստանը, որ համակարգչային և բջջային ծրագրերի, հավելվածների առյուծի բաժինը կազմում են հնդիկները, որ միայն ԱՄՆ-ի Սիլիկոնային հովիտում 3-4 մլն հնդիկ է աշխատում:

Դա նույնն է, որ մենք հիմա ասենք, թե այս կառավարությունում ովքեր են աշխատում՝ խելացիները՞, թե՞ Վ. Վերմիշյանը:
 



 Պիտակներ

         Վահագն Վերմիշյան

Գովազդ