...

Կայսրությունների դեմ պայքարողը չէր դառնա Քոչարյանի և Սարգսյանի կրտսեր գործընկերը

Կայսրությունների դեմ պայքարողը չէր դառնա Քոչարյանի և Սարգսյանի կրտսեր գործընկերը

«Դաշնակցության դեմ կայսրություններ ու միապետներ են աշխատել, չի նահանջել. ո՞վ է Արայիկ Հարությունյանը, որ նրա շանտաժից մենք հետ կանգնենք մեր գործունեությունից ու մեր ծրագրերից»: Ամպագոռգոռ հայտարարության հեղինակը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է:

«ՉԻ». Ահա, թե ինչ է լինում, երբ կուսակցության ֆորմալ ղեկավարը սեփական կուսակցության պատմությանը ծանոթ է Վիքիպեդիայից և կուսակցության պաշտոնաթերթից: Տեսնես, որ կայսրությունների մասին է ակնարկում Սաղաթելյանը: Միգուցե՞ Օսմանյան կայսրության: Պայքարել ասելով՝ ամենայն հավանականությամբ նկատի ունի, որ ապաշնորհ քաղաքականության պատճառով հայ ժողովրդին թողեցին այդ կայսրության փլատակների տակ: Պայքարել ասելով՝ թերևս նկատի ունի համագործակցությունը երիտթուրքերի հետ, որոնք փորձում էին ամեն գնով պահպանել Եվրոպայի հիվանդ մարմինը:

Իսկ միգուցե նկատի ունի նաև Խորհրդային կայսրությունը: Այդ դեպքում ճիշտ կանի վերոհիշյալ աղբյուրներից բացի, կարդա նաև ՊԱԿ-ի նախկին բարձրաստիճան սպաների մեմուարները, որտեղ նրանք խոստովանում են, թե ինչպես, երբ և որտեղ են օգտագործել դաշնակցականներին:

Կայսրությունների դեմ պայքարած ուժը չէր կքի Քոչարյանի և Սարգսյանի ռեժիմների տակ: Չէր դառնա նրանց կրտսեր գործընկերը և ամենասոսկալի հանցագործությունների սպասարկողն ու իրականացնողը:

Միայն մեկ բանում է ճիշտ Սաղաթելյանը: Հայտարարություններով չես կանգնեցնի դաշնակցական տեռորը և պետության հիմքերի խարխլման նրանց ծրագրերը: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1667 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ