Աստղագուշակ
14.12.2019 / 22:00
Սատիրիկոն
14.12.2019 / 21:00
Քաղաքական
14.12.2019 / 20:00
Խոհանոց
14.12.2019 / 15:00
Ձեռագրերը չեն այրվում
14.12.2019 / 13:00
14.11.2019   21:00
894

Կոստանյանը որոշել է անմեղսունակ ձևանալ

«Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկի փաստաբան, նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է. ««Մարտի 1»-ի գործում կան դրվագներ, որում նշվում է, թե Փաստահավաք խումբ գնալուց առաջ բավականին լուրջ մարդիկ մտել են նախագահական նստավայր, որտեղ նրանց ինստրուկտաժ են արել։ Այդ մարդիկ ցուցմունքներ են տվել, որ ինստրուկտաժ անողը եղել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը»:

Ի պատասխան, Գևորգ Կոստանյանն ասել է. «Բեռնի համալսարանում Էյնշտեյնին մոտենում է պրոֆեսորներից մեկն ու ասում, որ համաձայն չէ նրա գիտական վերլուծության հետ, ինչին նա պատասխանում է, որ շատ ուրախ է, ու թողնում գնում է: Տարակուսած պրոֆեսորը գնում է Էյնշտեյնի ընկերոջ մոտ, պատմում իր ու հանճարեղ գիտնականի երկխոսությունն ու իր զարմանքն արտահայտում Էյնշտեյնի արձագանքի վերաբերյալ: Էյնշտեյնի ընկերը պրոֆեսորին ասում է, որ մեծ գիտնականը ճիշտ է վարվել, քանի որ Էյնշտեյնի հետ բանավիճելու համար նախ պետք է նրա չափ գիրք կարդացած լինես»:

«ՉԻ». Քանի որ Գևորգ Կոստանյանը քրեական հետապնդման մեջ է, նրան Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրում են մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված փաստաթղթեր կեղծելու, փաստեր աղավաղելու, վկաների վրա ճնշումների գործադրելու մեջ, էս մարդը հիմիկվանից հող է նախապատրաստում, որ դատարանում իրեն անմեղսունակ ճանաչեն:

Այո, որ կանգնի դատարանի առջև, հայտարարի, թե ինքը Էյնշտեյնն է, կամ էլ՝ արդարադատության համակարգի Էյնշտեյնը, ապա երկու դեպքում էլ դրանք անմեղսունակության սիպտոմներ են համարվելու: 

Միայն թե չենք հասկանում, մեր նորօրյա այս Էյնշտեյնը ինչո՞ւ է փախած ման գալիս Մոսկվայում: Չէ՞ որ ինքը Էյնշտեյնն է, թող գա Հայաստան, մի հատ բացառիկ ուղեղով իրեն վերագրվող մեղադրանքները ծալի, դնի դարակները: 



 Պիտակներ

         Գևորգ Կոստանյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1476