Երազահան
17.11.2019 / 21:00
Քաղաքական
17.11.2019 / 20:00
Ռետրո սատիրիկոն
17.11.2019 / 13:00
Լուր-մեկնաբանություն
17.11.2019 / 10:15
Ձեռագրերը չեն այրվում
17.11.2019 / 10:00
17.11.2019   15:00
899

Կուսությունից երկու անգամ չեն զրկվում

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինձ վերջին օրերին հաճախ են հարցնում՝ բաց կթողնե՞ն հոկտեմբերի 27-ի հիմնական ահաբեկչին: Ասեմ, որ չնայած երեկ մամուլում հայտնվեց նրա դիմումի լուրը, իմ համար անակնկալ չէր: Մի քանի տեղից մեսիջներ արդեն ստացել էի: Չգիտեմ՝ որքանով է ճիշտ, բայց ասում են՝ էս գործի քավորը կրկին ՀՀՇ-ամերձ շրջանակից է (անուն ազգանունը դեռևս չեմ գրում, բարոյականության հարց է, իսկ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը, ոնց կուզեք ասեք, ինձ անբարոյական չի դարձրել):

Ինչ-որ է, իմ կարծիքը հետևյալն է.

Հաշվի առնելով ինչ սորտի (տեսակի) մարդկանց հետ գործ ունենք, նաև նկատի ունենալով անցած տարիների ուղորդված շահարկումները, կարող եմ ասել, որ գործարքի գնալու են կամ արդեն գնացել են:
Արդեն ակնհայտ է դառնում, որ 1999 թ. Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր»:

«ՉԻ». 5-րդ ալիքի խմբագրի հետ համաձայն ենք՝ հեղափոխությունը նրան անբարոյական չի դարձրել: Կուսությունից երկու անգամ չեն զրկվում, այն էլ 20 տարի հետո: Նիկոլ Փաշինյանը չէր կարող խլել նրանից այն, ինչ նա հաճույքով 20 տարի առաջ նվիրել էր Ռոբերտ Քոչարյանին:

20 տարի առաջ Նաիրի Հունանյանը ցուցմունք տվեց և ասաց, թե ովքեր են եղել դրսում իր աջակիցները: Դրանց թվում իր ուրույն տեղն ուներ Հարություն Հարությունյանը: Ռոբերտ Քոչարյանից անհավանական ջանքեր և երաշխիքներ պահանջվեցին, որպեսզի Հոկտեմբերի 27-ի ոճրագործը փոխի իր ցուցմունքները: Եվ հիմա, ահաբեկիչների աջակից-խմբագիրը խոսում է բարոյականության մասին: Գրեթե նույն տոնայնությամբ, ինչ խոսում և խմբագրում էր Հ1-ը 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին: Դրանք կեղծիքի, մանիպուլյացիայի և ընդհանրապես տարրական բարոյականությունը վաղուց կորցրած մեկի մտքի ու գրչի արգասիքն էին: Դրանց մեծ մասը հերքվել է, այդ թվում՝ ՄԻԵԴ-ի վճիռներով: 

Նույնը նա հիմա անում է 5-րդ ալիքում և պատահական չէ, որ այն իր գործունեության կարճ ժամանակահատվածում արժանացել է հանրության նողկանքին և բոյկոտին:

Ինչ վերաբերում է ստացված մեսիջներին: Իշխանափոխությունը կամ հեղափոխությունը, ոնց կուզեք ասեք, ոմանց մղել է տեսիլքների դաշտ: Մի քանի օր առաջ Ֆարմանյան Սամվելին շոգեբաղնիքի մշուշի մեջ քննիչ հայտնեցավ, իսկ հիմա սա է «մեսիջներ» ստանում: 

Մենք իրապես մտահոգված ենք նախկին ռեժիմի պրոպագանդիստների հոգեկան վիճակով: Չէ՞ որ այդ սորտի մարդիկ իրենց փխրուն ուսերին կրում են աներևակայելի ծանրություն՝ պաշտպանել և արդարացնել Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի կազմակերպիչներին: Եվ ամենևին պատահական չեն հոգեկան նման խափանումները:
 



 Պիտակներ

         Նաիրի Հունանյան, Հարություն Հարությունյան

Գովազդ