...

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթը

Լույս է տեսել «Չորրորդ իշխանություն» թերթը

Այսօր առավոտվանից Հայաստանի մամուլի տարածման բոլոր կետերը ստացել են որոշ դադարից հետո լույս տեսնող «Չորրորդ իշխանություն» թերթը։

Ստորև հակիրճ ներկայացնում ենք տպագրված համարի բովանդակությունը։

  • «Ձանձրանալու լուջ դիֆիցիտ»՝ անդրադարձ շաբաթվա քաղաքական կարևորագույն իրադարձություններին։
  • «Դիմակայություն, որ կվտանգի բարեփոխումները»՝ Ամուլսարի թեմաներով։
  • «Քոչարյանի փողի հավանական սահմանը»։
  • «Շատ անաչառ տղա դուրս եկավ»՝ անդրադարձ Քոչարյանի որդուն։
  • «Քոչարյանի ձեռագիրը չի փոխվում»։
  • «Վալերիյ Օսիրյանի երազը»։
  • «Տնտեսական հեղափոխություն» տերմինը նոնսենս է»՝ հարցազրույց տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ։
  • Ով կդառնա Սյունիքի մարզպետ։
  • Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը  հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր: 
  • «Հաղորդում կոռուպցիոն սխեմայի մասին»։
  • Բլից-հարցազրույց Սերժ Սարգսյանի հետ։
  • «Ձեռագրերը չեն այրվում» խորագրով ներկայացված է հատվածներ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ազգային հեռուստատեսության՝ տնտեսական գծով փոխտնօրեն Հարություն Հարությունյանը քրգործը վարող նախաքննական մարմնին տված իր մի ցուցմունքից։ 

Վերջին էջերում կգտնեք «Նմուշներ աշխահի խոհանոցներից, խաչբառ, սուդոկու, աստղագուշակ և այլն։

ՎԱՐԿԱՆԻՇ

   5961 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ