...

Մահացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

Մահացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

Կյանքից հեռացել է հանճարեղ հայ քանդակագործ, մտավորական Արտո Չաքմաքչյանը:

Նա ծնվել է 1933 թ. Կահիրեում: 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ 1975 թ. Հայաստանից մեկնել է Կանադա՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում, որտեղ ապրում էր առ այսօր։

Քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկան հասակում։ 1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։

1969թ. նա նաև ստացել է Հայաստանի երիտասարդական միության ոսկե մեդալը «Մայր» և «Առնո Բաբաջանյան» աշխատանքների համար, որոնք ձեռք են բերվել Մոսկվայի Տրետյակովյան թանգարանի կողմից: 1984թ. շահել է առաջին մրցանակը Մոնրեալում անցկացված Ուիլֆրեդ Պելետիեյի մրցույթում՝ ներկայացնելով վերջինիս կիսանդրին:

1960 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։ 2010 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը:

Հիշեցնենք նաև, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության տոնի առթիվ նա արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար պարգևատրվել էր Պատվո շքանշանով: Պարգևը ստանալուց հետո արվեստագետն ասել էր. «Ինձ համար մագնիս է դարձել Հայաստանը: Իմ աշխատանքները բոլորը Հայաստանի համար են, և գիտեմ, որ սխալ չեմ»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5266 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ