Սատիրիկոն
06.12.2019 / 22:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 21:00
Քաղաքական
06.12.2019 / 20:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 19:30
Սատիրիկոն
06.12.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 18:00
15.11.2019   20:00
1167

Մերժվածների կոնսոլիդացիան անհեռանկար է

Հանրային խորհրդի արդեն նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նիստերի դահլիճում հրավիրել էր իր հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին հանրությանը հայտնի դեմքեր։ Հայտնիներից հիմնականում նրանք էին, ովքեր ստորագրել էին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու տեքստի տակ և նրանք էին, ովքեր դեմ են եղել ու դեմ են հեղափոխությանը։ Մի խոսքով հանրության կողմից տարատեսակ մերծվածները կոնսոլիդացվում են։ Այս պարագայում անհասկանալի է, թե ինչու է ակումբի անունը դրել «Վերնատուն»։ Շատ ավելի ճիշտ կլիներ ակումբի անունը լիներ «Մերժվածների կենտրոն»։  

Ակումբի հիմնական նպատակը նախկինների ռևանշի ապահովումն է, և բնական է, որ պիտի վարկաբեկեն իշխանություններին, իսկ Վազգեն Մանուկյանն արդեն դերի մեջ է և իր բոցաշունչ ելույթում ասել է. «Կոռուպցիան մի քիչ նվազել է, բայց մենք առաջ չենք գնացել այդ հարցում։ Հայաստանում կա խնդիր նախկին կոռուպցիոներների հարցերը լուծելու։ Անընդհատ հետ նայելով մենք ոչինչ չենք ունենա»։ Մանուկյանը հեղափոխությունից հետո փոփոխություների մասին ասել է․ «Վերադարձա՞վ պետությունը ժողովրդին, ո՛չ, Արցախի հարց, տնտեսություն, ներքին քաղաքականություն, դա՞ էինք մենք ուզում։ Ասվում է՝ շատ ձայն ենք ստացել, ժողովրդի անունից ենք խոսում։ Մեզ պետք է իսկական ժողովրդավարական պետություն։ Ժողովրդի բնական ցանկությունների վրա կարելի է դեռ այս խաղը շարունակել, բայց դա ապագա չունի։ Այս ճանապարհը տանում է անմակարդակ, ոչ ազգային բռնապետության։ Կստացվի՞, ո՛չ իհարկե»։  

Փորձենք հասկանալ Մանուկյանի երազած ժողովրդավարությունը։ Իհարկե, շատերն են կարդացել 1996թ-ին նրա գրասենյակում հայտնաբերված նոթատետրը և փայլուն են պատկերացնում Վազգեն Մանուկյան քաղաքական գործչի կերպարը։ Մի կողմ թողնենք նոթատետրում նրա ուղղագրական ու շարահյուսական սխալները, բայց թե ինչպիսի պատկերացում ունի ժողովրդավարության մասին և ինչ ապշեցուցիչ ճանապարհով է ուզում հասնել իշխանության, գրեթե անհնար է պատկերացնել։ Իսկ այսօր նորից ձգտում է իշխանության, խոսում է մակարդակից, ժողովրդավարությունից, պետությունն է ուզում վերադարձնել ժողովրդին, երբ հավերժ նախագահի թեկնածուն 2008թ-ի նախագահական ընտրություններին ընդամենը ստացել էր 0,9%։ Իսկ սեփական փորձից է ասում, որ ժողովրդի բնական ցանկությունների վրա կարելի է դեռ այս խաղը շարունակել, բայց դա ապագա չունի։ Այս մասին մանրամասը նկարագրել է նոթատետրում։ Իսկ ինչ վերաբերվում է Արցախի հարցին, ապա քսան տարի է Արցախի հարցը փակուղում էր, Վազգեն Մանուկյանը լռում էր։ Վազգեն Մանուկյանի համար արդար ընտրություններով 70 % ստացած իշխանությունը ժողովրդավարական չէ, բայց որ ընտրություններն էին կեղծվում, այդ ժամանակ ժողովրդավարական էր, և Վազգեն Մանուկյանը վայելում էր Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը ու համեստորեն լռում էր։ Վազգեն Մանուկյանը դժգոհում է, որ կոռուպցիան քիչ է նվազել և այդ հարցում առաջընթաց չկա, բայց հետ նայել չի ուզում։  

Այո, պարոն Մանուկյան նախկին կոռուպցիոներների խնդիրը պետք է լուծել, և եթե ժողովուրդն իշխանություններից դժգոհ է, հիմնականում նրա համար է դժգոհ, որ նախկին կոռուպցիոներների հարցերը չեն լուծվում, եթե հետ չնայեն, կոռուպցիայի դեմ պայքար չի լինի։ Վազգեն Մանուկյանը 10 տարի հանրային խորհուրդ ղեկավարեց, հանրությունն անտեղյակ էր, իսկ հիմա ակումբում հավաքել է հանրության կողմից մերժվածներին ու մի քանի «ժամկետանց» գործիչների, որոնք ժամանակ առ ժամանակ «կենդանության» նշաններ են ցույց տալիս, այն էլ այն ժամանակ, երբ պետք է լինում նախկին իշխանություններին։ Այո, իշխանություններից դժգոհություն կա, որ համակարգային փոփոխություներ չեն անում, բայց դա չի նշանակում, որ դժգոհողը Վազգեն Մանուկյանի կողքին է կանգնելու և թող իզուր հույսեր չփայփայի։ Մերժվածներին վերադարձ չկա, ինչ ձևաչափով էլ որ կոնսոլիդացիան լինի։ Անհեռանակար զբաղմունք է։ Հասարակությունը ինչքան էլ քննադատի, էլի իշխանությունների կողքին է։

Ջավահիր Այվազյան



 Պիտակներ

         Ջավահիր Այվազյան, Վազգեն Մանուկյան

Գովազդ

Ամենաընթերցված













«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 831















Homos Latentus
Homos Latentus
03.12.2019 / 641