Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
Տնտեսական
13.11.2019 / 17:15
13.11.2019   20:00
351

Մի բան հաստատ է փոխվել

Արդեն 1,5 տարի է, ինչ ամենաակտուալ դիսկուրսի թեման է՝ ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո: Նախկիններն ասում են՝ ոչինչ, ներկաները՝ ամեն ինչ: Ինչպես հաճախ է պատահում նման արմատական անհամաձայնության պայմաններում, ճշմարտությունը մեջտեղում է: Երևույթներ ու հարաբերություններ կան, որ փոխվել են, կան, որ չեն փոխվել: Կան իրողություններ, որ իշխանությունները ձգտում են փոխել և կան իրողություններ, որ ակնհայտ է՝ մտադրություն էլ չունեն փոխելու՝ չնայած նախահեղափոխական ժամանակահատվածում տրված շռայլ խոստումներին:

Ներկայումս ամենասուր բանավեճերից մեկն ընթանում է ձերբակալությունների թեմայի շուրջ: Նախկինները պնդում են, որ իրենց ձերբակալում են հանիրավի, և այդտեղ կա քաղաքական բաղադրիչ: 

Իշխանությունները պնդում են, որ ոչ մի քաղաքական տարր էլ չկա՝ միմիայն օրենք և հանցագործությունների բացահայտում: 

Իհարկե, զավեշտ է լսել նախկինների աղմուկը քաղաքական հետապնդումների անթույլատրելիության հարցում: Մի իշխանություն, որի օրոք քաղաքական բանտարկյալների թիվը հասնում էր մի քանի հարյուրի, բարոյական իրավունք չունի հանդես գալու նման խրատական կոչերով:

Առավել զավեշտալի է լսել նման կոչեր այնպիսի նախկին պաշտոնյաներից, որոնք անմիջական առնչություն են ունեցել թե՛ քաղաքական հետապնդումների և թե՛ քրեական գործեր կարելու գործում: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի նախկին Արդարադատության նախարարներ Գևորգ Դանիելյանը, Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը դարձել են օրինականության և իշխանությունների տարանջատման մեծ ջատագովներ, այն դեպքում, երբ նախկինում  արել են ամեն ինչ, որ դատական համակարգը վերածվի Բաղրամյան 26-ի հասարակ դակիչի:

Բայց, միևնույն է, նրանք շարունակում են աղմկել, և հասարակության մի հատվածի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այժմ էլ կա քաղաքական հետապնդում:

Առաջվա հետապնդողները հայտնվել են հետապնդվողների դերում: Հատկանշական է նաև, որ ներկայիս աղմկողները հատկապես նախանձախնդիր են այնպիսի քրեական գործերի բարձրացման հարցերում, որոնք ուղղակի կապված չեն թալանի, յուրացման և ֆինանսական այլ մեքենայությունների հետ: Նրանք լավ թրծված են քաղաքական հետապնդումների գործում և իրենց համար դրոշակ են դարձրել Արսեն Բաբայանի կալանավորումը: Գիտեն, որ դա լավ «ռասկրուտկա» անելու դեպքում ինչ ազդեցություն կունենա ժողովրդի և Եվրոպայի վրա:

Համապատասխան լավ աշխատանքի դեպքում մեծ է նրանից քաղաքական հետապնդվողի կերպար ստանալու հնարավորությունը. չէ՞ որ գումար չի գողացել, ընդամենը թուղթ է սուտ մուտքագրել:

Վերադառնալով նյութի սկզբում բարձրացված հարցին՝ մեկ բան հաստատապես է փոխվել: Գործող իշխանությունը իր գործունեությունում չի օգտագործում կալանավորից անթույլատրելի միջոցներով ցուցմունքներ կորզելու նախկինների պրատիկան: Չեն օգտվում նախկինների արսենալից, գողական աշխարհին չեն ներգրավում քաղաքական հակառակորդներին ճնշելու գործում, և դրա լավագույն ապացույցն այն է, որ մինչ այժմ չենք լսել որևէ նման հայտարարություն: Եթե լիներ նման պրակտիկա կամ գեթ մեկ դեպք, նախկինների մեդիան դա ինքնամոռաց կշահագործեր:

Արիս Վաղարշակյան



 Պիտակներ

         Արիս Վաղարշակյան

Գովազդ