...

Միքայել Մինասյանը վերջապես ահազանգեց

Միքայել Մինասյանը վերջապես ահազանգեց

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ 168.am-ի հետ զրույցում նշել է, որ այս իշխանությունը հնի շարունակությունն է և անցած 1.5 տարվա ընթացքում ոչինչ չի փոխել: «Օդում կար հեղափոխության սպասում, դա տրանսֆորմացվեց հրաշքի սպասման, որն այսօր տրանսֆորմացվում է աղետի սպասման: Մենք բոլորս հասկանում ենք, որ գալիս է աղետը: Ամեն ինչ տանում է դեպի դրան»:

ՉԻ. Եկեք առաջնորդվենք Միքայել Մինասյանի տրամաբանությամբ: Այս իշխանությունը հնի շարունակությունն է՞, շատ բարի: Տանում է դեպի աղե՞տ: Դա էլ հասկացանք:

Բայց եթե դա այդպես է, ապա ըստ Միքայել Մինասյանի, եթե հին իշխանությունը մնար, միևնույն է, աղետն անխուսափելի էր:

Այստեղ արդեն հարց ենք տալիս Մ. Մինասյանին. բա որ հին իշխանությունը երկիրը աղետի էր տանում, ինչպե՞ս էիք դա հանդուրժում: Եղել է, չէ՞, նման բան: Տնտեսական կոլապս, անկասելի արտագաղթ, ապրիլյան պատերազմ, 80-ականների զենք, կոռուպցիայի «վախկանալիա», որի օգտվողներից մեկն էլ՝ ի դեպ, հենց ինքն է եղել: Ու այս ամենն իրար հետ ի վերջո երկիրը աղետի եզրին էր հարցրել: Այն ժամանակ Մ. Մինասյանը ինչո՞ւ չէր ահազանգում: Եվ ընդհանրապես, դուք երբևիցե լսած կա՞ք, որ նա Սերժ Սարգսյանի օրոք թեկուզ կես բառ անգամ ասած լինի ներքաղաքական թեմաներով: Եթե մարդը անկեղծ սիրում է իր երկիրը, ապա պետք է սիրի, անկախ նրանից, թե ով է իշխանությունը, ինչ ուժեր են, ազգական են, թե ոչ:

Լավ է, էլի, երկիրը, հայրենիքը իրար մեջ կերել, բաժանել, մաս-մաս են արել, հիմա էլ եկել՝ թե բա աղետը անխուսափելի է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   8250 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ