...

Միշիկի հարվածները իշխանությունների մեղքն են

Միշիկի հարվածները իշխանությունների մեղքն են

Պարզվում է, որ «ՊանԱրմ Ինք» («Panarm Incorporated») ընկերությունը, որին տարիներ շարունակ պատկանել է ԱՄՆ-ում Հանրային հեռուստաընկերության հաղորդումների ցուցադրման մենաշնորհը, և որի հետ «Առաջին ալիքի» վերահեռարձակման իրավունքի պայմանագրի երկարաձգման ու պայմանների շուրջ վերջերս աղմուկ էր բարձրացել, չի հեռարձակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոն-դրամահավաքը։ «ՊանԱրմ Ինք»-ը, որի սեփականատերերից մեկը Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, ԱՄՆ-ում իր հաղորդումները սփռում է «PanArmenian TV» հեռուստաընկերությամբ: Այն վերահեռարձակում է նախկին «Պանարմենիա հոլդինգի» մեջ մտնող բոլոր հեռուստատեսությունների՝ «Արմենիա», «ATV» և այլն, լավագույն հաղորդումները մի ամբողջական ծրագրով և, ըստ Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի, ամենամեծ լսարանն ունի ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնել է NewArmenia.am-ը:

«ՉԻ». Այն, որ Միքայել Մինասյանը պատրաստ է իր բոլոր լծակներն օգտագործել՝ ի վնաս պետության, դա զարմանալի չէ: Այն, որ երկրիս թիվ մեկ փեսան չի խորշել գնալ նման քայլի և հեռուստամարաթոնը իրեն պատկանող մեդիա-կայսրությամբ չհեռարձակել, որպեսզի հնարավորինս քիչ գումար հանգանակվի, որ հետո իրեն պատկանող նույն հեռուստաալիքներով թմբկահարի, թե իշխանությունները տապալել են դրամահավաքը, սա էլ է լիովին տեղավորվում նրա մարդկային նկարագրի շրջանակներում:

Բայց ահա ինչը ոչ մի կերպ չենք հասկանում, ապա դա իշխանությունների վարքագիծն է: Հերիք չէ, որ Սերժ Սարգսյանի քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչ Մարգարիտա Գրիգորյանին թողեցին Հ1-ի գործադիր տնօրենի պաշտոնում, դեռ մատների արանքով նայեցին, թե ինչպես է նույն Մարգարիտա Գրիգորյանը ջրի գնով ԱՄՆ-ում Հանրային հեռուստաընկերության հաղորդումների ցուցադրման մենաշնորհը տրամադրում Միքայել Մինասյանին պատկանող ընկերությանը:

Դե, կներեք էլի, Միքայել Մինասյանը որքան էլ ցինիկ լինի, բայց եթե իշխանությունները հանդուրժում են նրա ցինիզմը, ապա ստացվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի ցածր ցուցանիշները իրենց մեղքով են եղել: Եթե իրենք նորմալ են համարում, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է շարունակի իրենց դեմ գործել, մենք այստեղ ի՞նչ ասենք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3489 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ