...

«Մոռացել» են, որ Կարեն Ջանիբեկյանը Քոչարյանի օրոք ձերբակալվել է

«Մոռացել» են, որ Կարեն Ջանիբեկյանը Քոչարյանի օրոք ձերբակալվել է

Ռոբերտ Քոչարյանի համախոհ, դերասանուհի Անահիտ Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սոս Ջանիբեկյանը պատասխանել է իմ գրառմանը՝ նշելով, որ ինձ չի ճանաչում, ինչևէ Սոսի մեծամտությանն ու փառամոլությանը նոր չէ, որ պիտի ծանոթանամ, դա իր խնդիրն է, բայց հիշեցնեմ Սոսին, որ գրեթե տասը տարի նախկին իշխանությունների օրոք երբ դեռ կենդանի էր իր երջանկահիշատակ հայրը՝ տաղանդաշատ դերասան Կարեն Ջանիբեկյանը, ես աշխատել եմ իր հոր հետ նույն թատրոնում և դեռ ոչ մի դեպք չեմ հիշում նրա ձերբակալումներից։

«ՉԻ». Անկեղծ ասած, մտորումների մեջ էինք. ինչպե՞ս ներկայացնել Անահիտ Մութաֆյանին: Որպես Քոչարյանի ֆան-ակումբի անդամ՝ գիտենք, որպես դերասանուհի՝ չենք լսել: 

Բայց երբ նա հայտարարում է, թե ոչ մի դեպք չի հիշում, որ Կարեն Ջանիբեկյանին ձերբակալած լինեին, արդեն ամեն ինչ տեղն է ընկնում. Անահիտ Մութաֆյան անունով դերասան չի կարող լինել: Որովհետև դա ի՞նչ դերասան է, եթե Կարեն Ջանիբեկյանի հետ աշխատելով նույն թատրոնում, չի հիշում, թե ինչպես են նրան ձերբակալել:

Հատուկ ամնեզիայով տառապող բոլոր քոչարյանականների համար հայտնում ենք, որ Կարեն Ջանիբեկյանին ձերբակալել էին 2000 թվականի նոյեմբերին: Պատճառը՝ գործարար Արկադի Վարդանյանի կազմակերպած միտինգին ու դրան հետևած քայլերթին մասնակցելն էր: Եթե չեք հավատում, առաջիկա դատական նիստին հարցրեք ձեր «հերոսին»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3681 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ