Սատիրիկոն
06.12.2019 / 22:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 21:00
Քաղաքական
06.12.2019 / 20:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 19:30
Սատիրիկոն
06.12.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 18:00
19.11.2019   09:00
1072

Մովսես Հակոբյանին աշխատանքից ազատելու իրական պատճառները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մովսես Հակոբյանին՝ Գլխավոր ռազմական տեսուչի, Կամո Քոչունցին՝ նրա առաջին տեղակալի, իսկ Վաչագան Ներսիսյանին՝ տեղակալի պաշտոններից ազատելու մասին։

Սա կարելի է համարել բավական լուրջ նորություն՝ հաշվի առնելով, թե ինչ տրամաչափի գործիչներ են պաշտոններից ազատված զինվորակաները, նրանցից հատկապես Մովսես Հակոբյանը ինչ դեր և ազդեցություն է ունեցել հայկական զինված ուժերում, ներքաղաքական զարգացումներում: 

Մովսես Հակոբյանին աշխատանքից ազատելու մի քանի պատճառներ կարող են լինել: Նախ՝ վերջինս 2008թ. մարտի 1-ի սպանդի ժամանակ Արցախի պաշտպանության նախարարն էր և թույլատրել է, որպեսզի Արցախից Երևան զորքեր տեղափոխվեն և ընդդիմության դեմ օգտագործվեն: Այսինքն՝ մարտիմեկյան իրադարձություններին բոլոր դեպքերում առնչվում է: Ընդ որում, մարտի 1-ի գործով քրեական գործի նախաքննության ընթացքում նա հաստատել է, որ Արցախից Հայաստան զորքեր են տարվել՝ համարելով, որ ինքն ընդամենը հրաման է կատարել:

Հետաքրքիր է, որ Մովսես Հակոբյանը՝ որպես իր գործողությունների արդարացում, հայտարարել էր, որ 2008-ի մարտի 1-ի գործողություններին Հայաստանի պաշտպանության բանակի զինծառայողներն են մասնակցել, իսկ ահա Արցախի ԶՈւ-ից որևէ մեկը չի մասնակցել դրանց: Բոլորս էլ հասկանում ենք, որ սա բառախաղ է, Արցախում ռազմական ծառայություն իրականացող, սահմանապահ բոլոր ուժերը գտնվում են հրամանատարական մեկ ենթակայության ներքո և այնտեղից նույնիսկ մեկ զինվոր չէր կարող Հայաստան բերվել՝ առանց Քոչարյանի 0038 հրահանգի և, ինչը ամենակարևորն է՝ Մովսես Հակոբյանի համաձայնության: 

Տեսեք, մի կողմից Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ 2008թ. մարտի 1-ի համար Արցախից Հայաստան զորքեր ուղարկելով, ինքը ընդամենը հրաման է կատարել, իսկ ո՞ւմ հրամանը պետք է կատարեր, բնականաբար՝ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի, այսինքն, ընդունել է, որ իր հրամանատարը Ռ. Քոչարյանն էր, մյուս կողմից հայտարարել էր, որ մարտի 1-ի գործողություններին մասնակցել են Հայաստանի պաշտպանության բանակի զինվորականներ, իսկ Արցախի ԶՈւ-ից ոչ ոք չի մասնակցել: Այդ դեպքում ինչպե՞ս է նա կատարել Քոչարյանի հրամանը, եթե հանդիսանում էր Արցախի ՊՆ նախարարը: Չէ՞ որ Արցախի ու Հայաստանի Զինված ուժերը տարբեր բաներ են, ինչպես ինքն է ասել: Ինչպե՞ս է նա Հայաստանի բանակի զորքերը ուղարկել Երևան: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Մովսես Հակոբյանն այնուամենայնիվ մարտի 1-ի գործում շատ ավելի էական դերակատարում է ունեցել, քան՝ առ այսօր ներկայացվում էր:

Նրան պաշտոնանկ անելու հաջորդ պատճառը կարող է լինել 2016թ. ապրիլյան պատերազմը: Քառօրյա պատերազմի ժամանակ Մովսես Հակոբյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էր, այսինքն՝ բանակի մարտունակության, հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով օպերատիվ վերահսկողություն իրականացնող ուժերի գլխավոր պատասխանատուներից մեկը: Հաշվի առնելով, որ ներկայումս Ազգային Ժողովում գործում է քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով և բացառված չէ, որ այս հանձնաժողովի գործունեության ընթացքում ի հայտ են եկել փաստեր, որոնց առկայությունը Մովսես Հակոբյանի հետագա պաշտոնավարումն այլևս աննպատակահարմար է դարձնում: Միգուցե այս մասին առաջիկայում ավելի շատ բան իմանանք: 

Ճիշտ է, այսօր Մովսես Հակոբյանը հերքել է այս վարկածը, որ իր ազատումը կարող է կապված լինել ապրիլյան պատերազմի հետ՝ ընդգծելով, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով չի հրավիրվել: Բայց մյուս կողմից, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ միգուցե Գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից Մովսես Հակոբյանի, նաև իր տեղակալների ազատումը պայմանավորված է նրանով, որ այդ ինստիտուտը խնդիրներ է առաջացրել, բայց սա ավելի շուտ հարցը դիվանագիտորեն փակելու ձև է հիշեցնում: Թերևս, այս պաշտոնանկությունների իրական պատճառները մեր կողմից հիշատակված իրադարձություններն են: 



 Պիտակներ

         Մովսես Հակոբյան

Գովազդ

Ամենաընթերցված













«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 831















Homos Latentus
Homos Latentus
03.12.2019 / 641