...

Նի-կո՛լ, Աղբալյան

Նի-կո՛լ, Աղբալյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երեք անդամ հեռացվել են Դաշնակցությունից, քանի որ գնացել են Հանրային հեռուստաընկերություն և Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտնել են, որ դեմ են եղել Արայիկ Հարությունյանի հրաժարականին և չեն ցանկացել, որ իրենց կամքին հակառակ որոշում պարտադրեն:

«ՉԻ». Մի անեկդոտ հիշեցինք. անտառից դուրս է գալիս անթրաշ, վայրենացած մի պարտիզան:

-  Տատի ջան, գյուղում գերմանացիներ կա՞ն:
-  Վայ, բալա ջա՞ն: Պատերազմը արդեն 20 տարի է, պրծել է:  
-  Է՜, լավ էլի: Բայց ես էլ մինչև հիմա գնացքներ եմ պայթեցնում:

Դաշնակցությունը այդպես էլ չի հասկանում, որ պատերազմը վաղուց ավարտվել է: Որ սա 21-րդ դարն է, ոչ թե՝ 19-րդ: Որ ներկայումս այլախոհության համար ոչ մեկին չեն սպանում, արտաքսում, ծեծում, արտաքսում:

Միգուցե դաշնակների մոտ օրացույց չկա, կամ էլ մտածում են, թե իրենց կարելի է պետության մեջ սեփական օրենքներով առաջնորդվել: Մի անգամ քթին կերան, դաս չեղավ: 

Մյուս կողմից, հուսադրող է, որ ՀՅԴ-ի շարքերում կան նորմալ, ռացիոնալ, բանական մարդիկ, որոնք չեն ցանկանում լինել զոմբի, աղանդավորական և գերադասում են սեփական կարծիք ունենալ: Որքան այդպիսի մարդիկ շատ լինեն, այնքան ՀՅԴ-ի հարատև կռիվը շուտ կավարտվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1569 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ