Երկուշաբթի 16.12.2019 12:55

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
05.09.2019   21:00
1156

Նիկոլայ Բաղդասարյանի երազը

Երկարատև արձակուրդից վերադարձել է ու չի կարողանում հիշել՝ ինքը պատգամավո՞ր է, թե՞ ոչ: Աղոտ հիշում է, որ ինչ-որ հայրենանվեր աշխատանք ունի, բայց թե ինչ՝ մոռացել է:

Զանգում է խորհրդարանի ընդունարան. «Ալո»,- քնաթաթախ հարցնում է ինչ-որ անծանոթ ձայն: «Կներեք, կարո՞ք եք խոսափողը...ըըը, լսափողը փոխանցել որևէ պատգամավորի»: «Ստեղ մարդ չկա, դեռ արձակուրդից չեն վերադարձել»: 

«Սենց է՞լ անորոշ վիճակ», մռթմռթում է նա ու հանկարծ պայծառանում. «Ի՞նչ եմ այսքան մտածում, հեսա ֆեյսբուքիս էջ մտնեմ, տենամ ինչ եմ գրել, ամեն ինչ պարզ կդառնա»: 

Մտնում է ֆեյսբուքի էջ ու կարդում վերջին ստատուսը. «ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նոր Հայաստանի լավագույն կադրերից մեկն է»: Գույնը գցում, սփրթնում է. «Կարող ա՞ ես ընդդիմություն եմ: Գոնե խորհրդարանական ընդդիմության մեջ լինեմ»:

Որոշում է հեղափոխության պահից սկսած ֆեյսբուքի իր պատը ստուգել: Ըհը՜, 2018-ի մայիսին երկու հատ սելֆի ունի Նիկոլ Փաշինյանի հետ, ահա՜, այստեղ էլ Արարատ Միրզոյանի հետ մի 100 մետր դուխով քայլել է: Իսկ այստեղ էլ «Իմ քայլի» լոգոյով մայկա-տրուսիկ է հագել ու խալի է լվանում: «Ուրեմն, ես պետք է իշխանության մեջ լինեմ»,- հանգիստ շունչ է քաշում ինքը, բայց էլի կասկածի որդ է մտնում մեջը. «Բա էդ դեպքում ինչի՞ է Աշոտյանը լայքում ստատուսներս, էն Մենուան էլ աջ ու ձախ տարածում գրածներս»: 

Այդ պահին նրան զանգահարում են ու բջջայինից հնչում է. «Դու մենակ չես, մենակ չես, մենակ չես» երգի երաժշտությունը: «Ուռաա՜, ջոկեցի»,- բացականչում է նա ու նորից կոստյումի վրա ամրացնում «Իմ քայլի» զնաչոկը:

Արթնանում է արձակուրդի մեջ:
 



 Պիտակներ

         Նիկոլայ Բաղդասարյան, Արմեն Մուրադյան, ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ, Արմեն Աշոտյան, Արարատ Միրզոյան

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570