...

Նոյեմբերի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 11-17-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ
Մեծ ուշադրություն, ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Ստիպված եք լինելու գործ ունենալ ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 11-13-ին՝ աջակցություն ու բարեհամբույր վերաբերմունք շրջապատողներից: Հրավերներ կստանաք: Լավ ժամանակահատված է իրավաբանական գործերը վարելու համար:

14-15-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն: Աշխատանքի մեջ փոփոխություններ անելու հետ կապված բանակցություններ ազդեցիկ անձանց հետ: 16-17-ին ակտիվ կլինեք տնային գործերում: Հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում կունենաք: Կարևոր հանդիպումներ՝ տանը:

Ցուլ

Անձնական գործերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 11-13-ին՝ լավ փոփոխություններ աշխատավայրում, հաջողակ կլինեք գործերում, բարձր աշխատունակություն: Հաջողություններ՝ համատեղ բիզնեսում: 

14-15-ին՝ հաջող բանակցություններ, համաձայնության կգաք արտասահմանի, արտասահմանցիների հետ կապված գործերում: Օգուտ կլինի փորձառու մարդկանց խորհուրդներից: 16-17-ին՝ ձգտում դեպի մտավոր գործունեությունը և ինֆորմացիայի հետ աշխատանքը: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:

Երկվորյակ

Մտավոր և ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 11-13-ին ուշադրություն կհրավիրեք ձեզ վրա: Կբարելավվեն սիրային հարաբերությունները, դրանցում անսպասելի իրադարձություններ կլինեն: Անձնական ծրագրերը կյանքի կոչելու լավ հնարավորություն կունենաք:

14-15-ին՝ լավ փոփոխություններ աշխատանքի մեջ կամ երկարաժամկետ գործերի պլանավորում: Լուրջ կվերաբերվեք ձեր առողջությանը: Հնարավոր է կրթություն ստանաք կարիերայում առաջընթաց ապահովելու համար: 16-17-ին՝ ակտիվություն նյութական ոլորտում, կենցաղային հարցերի լուծման ժամանակ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Խեցգետին

Մեծ ուշադրություն կհատկացնեք ինքներդ ձեզ ու նույնը կպահանջեք նաև շրջապատողներից, կձգտեք առաջատար լինել: 11-13-ին՝ առաջընթաց աշխատանքի մեջ, վստահություն ձեռք կբերեք: Աշխատանքի, բիզնեսի հետ կապված իրավաբանական գործերի կարգավորում: 

14-15-ին՝ հանդիպումներ ու աջակցություն լուրջ, ազդեցիկ գործընկերներից: Բանակցությունների ժամանակ ձեզ համար շահավետ արդյունքների հասնելու հնարավորություն կունենաք: Կկայունանան սիրելիի հետ հարաբերությունները: 16-17-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին:

Առյուծ

Մեծ ուշադրություն պետք է հատկացնեք տնային գործերին, կենցաղային խնդիրներին: 11-13-ին անձնական նպատակներն ու ծրագրերը կյանքի կոչելու նոր հնարավորություններ ի հայտ կգան: Հաջողություններ ուսման մեջ: Հետաքրքիր տեղեկատվություն կստանաք:

14-15-ին՝ կենցաղային գործերի բարելավում: Գործնական հանդիպումներ ու զրույցներ հարազատների հետ: Կվերականգնեք կապերը հին ընկերների հետ: 16-17-ին տան հետ կապված անսպասելի հոգսերն ու գործերը կարող են շեղել անձնական գործերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Զգայուն ու զգացմունքային կլինեք:

Կույս

Շփումների, հետաքրքրասիրության շրջան է: Շատ ուղևորություններ են սպասվում: 11-13-ին լավ կընթանան ֆինանսական գործերը, հատկապես նրանք, որոնք կապված կլինեն ընտանիքի ու տան հետ: Ֆինանսական աջակցություն կստանաք հարազատներից ու մտերիմներից: Տանը հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպեք:

14-15-ին լավ կպլանավորեք ու կվարեք գործերը, ինչն էլ թույլ կտա ձեզ համար շահավետ պայմանների ու հրաշալի արդյունքների հասնել: Կմասնակցեք կարևոր միջոցառումների: Կբանակցեք ազդեցիկ անձանց հետ: Հաճելի հանդիպումներ կլինեն սիրելիի հետ: 16-17-ին՝ ազատության մեծ ձգտում: Կուզենաք հեռանալ տնային գործերից, լինել ընկերների հետ:

Կշեռք

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականության աճ ու շահի փնտրտուք ամեն ինչում: 11-13-ին՝ ակտիվություն շահավետ կապեր հաստատելիս: Հաջող ուղևորություններ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Վստահություն ձեռք կբերեք: 

14-15-ին՝ հատկապես կենցաղային, տնային խնդիրների հետ կապված ֆինանսական գործերի հաջող ընթացք: Անշարժ գույքի հաջող բիզնես: Ընտանիքի նյութական վիճակի բարելավում: Հաջող կարճատև ուղևորություններ: 16-17-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք՝ ի նպաստ ընտանիքի: Մեծ նպատակասլացություն:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Մասնակցություն կարևոր գործերի: Անձնական ծրագրերի իրագործում: 11-13-ին հաջողություններ կունենաք ֆինանսական ու պրակտիկ գործերում: Լավ գնումներ, բիզնեսի ընդլայնում:

14-15-ին՝ իրատեսական մտածողություն, գործերի հստակ պլանավորում: Ուսման, ինֆորմացիայի հետ աշխատանքի շնորհիվ նոր մասնագիտական հնարավորություններ կստեղծվեն: 16-17-ին՝ բարձր տրամադրություն ու նպատակասլացություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու, կարևոր անձանցից աջակցություն ստանալու կարողություն: Կհանդիպեք արտերկրից ժամանած հարազատների հետ կամ նորություններ կստանաք նրանցից:

Աղեղնավոր

Մեծ կախվածություն կառաջանա զանազան պատահականություններից ու անկանխատեսելի իրավիճակներից: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 11-13-ին՝ առաջընթաց բիզնեսում ու մասնագիտական գործերում: Ձեր դիրքերը բարելավելու, ինչպես նաև սեփական զարգացման համար նոր հնարավորություններ կբացվեն: Հավանական են անսպասելի հրավերներ:

14-15-ին ինտուիցիան կօգնի գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Բիզնեսի բարելավում: Խնայելու հնարավորություն կունենաք: 16-17-ին որոշակի անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը կամ խառնվել ընտանեկան հարաբերություններին ու ընտանիքի բյուջեին:

Այծեղջյուր

Ամեն նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: 11-13-ին հաջողակ կլինեք անձնական նախաձեռնություններում: Վստահություն ձեռք կբերեք: Բարձր տրամադրություն կունենաք:

14-15-ին՝ ինքնավստահություն, կազմակերպվածություն գործերում: Կոլեկտիվների գործերին մասնակցությունից նոր մասնագիտական հնարավորություններ կստեղծվեն: Կարևոր տեղեկատվություն կստանաք: 16-17-ին շփվող կլինեք, կմասնակցեք ամուսինների գործերին: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության նկատմամբ:

Ջրհոս

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 11-13-ին՝ լավ նորություններ արտերկրից: Առաջընթաց բիզնեսում: Հաջող ներդրումներ՝ արտասահմանում: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ կամ հրավերներ:

14-15-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ ու պրակտիկ գործերում: Գործնական առաջարկներ ազդեցիկ անձանցից: Ուժերն ու կարողությունները կենտրոնացնելու ունակություն: 16-17-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Օգնություն հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք առողջության հանդեպ:

Ձկներ

Այս շաբաթ կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր հնարավորությունները, իսկ հաջողության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 11-13-ին՝ առաջընթաց բիզնեսում ու մասնագիտական գործերում: Նոր գաղափարներ ու ծրագրեր: Գործընկերների հետ համատեղ գործողություններից լավ արդյունքներ: 

14-15-ին ստացված կարևոր տեղեկատվության, կարևոր հանդիպումների, ազդեցիկ անձանց հետ բանակցությունների շնորհիվ գործերում նոր հնարավորություններ կստեղծվեն: Հասարակական գործերի հաջող ընթացք: 16-17-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3050 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ