Սատիրիկոն
06.12.2019 / 22:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 21:00
Քաղաքական
06.12.2019 / 20:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 19:30
Սատիրիկոն
06.12.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 18:00
23.11.2019   22:00
1245

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Այս շրջանում կուզենաք ամբողջությամբ ցույց տալ ձեր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 25-26-ին անցած շաբաթվանից դեռ կպահպանվի բարձր կոնֆլիկտայնությունն ու ֆինանսական գործերում, բիզնեսում կտրուկ գործողությունների դիմելու հավանականությունը: Իմպուլսիվ գործողությունները հետագայում էլ ավելի կբարդացնեն իրավիճակը: Խուսափեք ծախսերից:

27-29-ին՝ անսպասելի հաջողություններ ֆինանսական գործերում և բիզնեսում: 30-1-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն: Աշխատանքի մեջ փոփոխություններ անելու վերաբերյալ կբանակցեք ազդեցիկ անձանց հետ: Ուղևորություն կամ կրթություն մասնագիտական առաջընթացի համար: Կկարողանաք թափանցել իրերի խորքը:

Ցուլ

Ուշադրություն, ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Հաճախ պետք է բախվեք ձեզանից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 25-26-ին անցած շաբաթվանից կպահպանվի ընկերների, գործընկերների հետ վիճելու հավանականությունը: Իմպուլսիվությունն ու անհամբերությունը կխանգարեն նպատակին հասնելուն: Զգույշ եղեք ճանապարհին և էլեկտրականության հետ աշխատելիս:

27-29-ին՝ զգայունակություն ու ոգեշնչվածություն: Սպասվում են շահավետ հանդիպումներ արտասահմանցիների կամ ազդեցիկ անձանց հետ: Առաջընթաց սիրային հարաբերություններում: 30-1-ին՝ արտերկրի հետ կապված գործերի շուրջ հաջող բանակցություններ: Փորձառու մարդկանց խորհուրդներն օգուտ կտան: Կպատրաստվեք հեռավոր ուղևորությունների:

Երկվորյակ

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 25-26-ին անցած շաբաթվանից կպահպանվի քաոսը գործերում: Շեղող իրավիճակներ կլինեն, որոնք կխանգարեն կենտրոնանալ ու հասնել արդյունքի: Միաժամանակ ազդեցիկ համախոհներ կգտնեք, ռոմանտիկ ու գործնական հնարավորություններ կստեղծվեն:

27-29-ին՝ բարձր զգայունակություն: Դրական փոփոխություններ հարաբերություններում: 30-1-ին՝ լավ փոփոխություններ աշխատանքի մեջ կամ երկարաժամկետ գործերի պլանավորում: Աշխատանքի մեջ առաջընթաց ապահովելու համար կրթություն ստանալու հնարավորություն կունենաք: Լուրջ կվերաբերվեք ձեր առողջությանը:

Խեցգետին

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 25-26-ին անցած շաբաթվանից կպահպանվի անկախության ու ազատության ձգտումը, ինչը կարող է խանգարել սիրային հարաբերություններին: Վատ շրջան է մոլախաղերի ու սպեկուլյացիաների համար: Իմպուլսիվության պատճառով սխալ նպատակ կընտրեք: Միաժամանակ սպասվում են լավ առաջարկներ:

27-29-ին՝ անսովոր, հուզիչ հանդիպումներ: Սպասվում է հաջող մասնակցություն հասարակական գործերին կամ մշակութային միջոցառումներին: 30-1-ին՝ հանդիպումներ, աջակցություն ազդեցիկ գործընկերներից: Բանակցությունների ժամանակ ձեզ համար շահավետ արդյունքների հասնելու հնարավորություն կունենաք: Կամրապնդեք հարաբերությունները սիրելիի հետ:

Առյուծ

Մեծ ուշադրություն կդարձնեք ինքներդ ձեզ, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Կձգտեք առաջատար լինել: 25-26-ին անցած շաբաթվանից կպահպանվի տանը, ընտանեկան հարաբերություններում կտրուկ փոփոխություններ անելու ձգտումը: Բարկության պոռթկումներ կունենաք: Միաժամանակ կմասնակցեք ուրախ միջոցառումների: Սիրային հարաբերություններն էլ լավը կլինեն:

27-29-ին՝ անսպասելի փոփոխություններ գործերի ընթացքի մեջ: Շահի հանդեպ լավ հոտառություն: Գործնական հարաբերություններ կհաստատեք կարևոր անձանց հետ: 30-1-ին՝ կենցաղային գործերի բարելավում: Գործնական հանդիպումներ ու բանակցություններ հարազատների հետ: Կվերականգնեք կապերը հին ընկերների հետ:

Կույս

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին, կենցաղային խնդիրներին: 25-26-ին անցած շաբաթվանից կպահպանվի ճանապարհին, մեքենա վարելիս զգույշ լինելու անհրաժեշտությունը: Հեռվից անսպասելի նորություններ կստանաք: Խնդիրներ կծագեն արտերկիր մեկնելու հետ կապված փաստաթղթերը ձևակերպելիս: Միաժամանակ ուրախ միջոցառումներ կլինեն տանը:

27-29-ին ուրախ տրամադրություն կունենաք: Կմասնակցեք մշակութային միջոցառումների: Սիրային հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան: 30-1-ին հաջող կպլանավորեք ու կվարեք գործերը, ինչն էլ թույլ կտա լավ արդյունքների հասնել: Կմասնակցեք կարևոր միջոցառումների, կբանակցեք ազդեցիկ անձանց հետ: Հաճելի հանդիպումներ սիրելիի հետ:

Կշեռք

Շփումների ու հետաքրքրասիրության շրջան է: Շատ ուղևորություններ են սպասվում: 25-26-ին անցած շաբաթվանից կպահպանվի գումարի պատճառով կոնֆլիկտների հավանականությունը: Ֆինանսական կախվածության մեջ կընկնեք: Սպասվում են իմպուլսիվ ծախսեր, կտրուկ փոփոխություններ համատեղ բիզնեսում: Միաժամանակ կուրախացնեն լավ նորությունները, բանակցությունները, շահավետ առաջարկները:

27-29-ին՝ լավ փոփոխություններ տանը, ընտանեկան հարաբերություններում: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ: 30-1-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք: Խոսքը հատկապես կենցաղային, տնային խնդիրների հետ կապված ֆինանսական գործերի մասին է: Անշարժ գույքի հաջող բիզնես: Կլավանա ընտանիքի ֆինանսական վիճակը: Շահավետ ուղևորություններ:

Կարիճ

Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականություն ու շահի փնտրտուք ամեն ինչում: 25-26-ին անցած շաբաթվանից կպահպանվի բարձր կոնֆլիկտայնությունը: Անհամբերությունն ու իմպուլսիվությունը դժվարություններ կառաջացնեն նպատակին հասնելիս: Միաժամանակ կլուծվեն ֆինանսական հարցերը, լավ գնումներ կանեք:

27-29-ին՝ անսպասելի ու անսովոր հանդիպումներ կամ ուղևորություններ: Առաջընթաց սիրային հարաբերություններում: Լավ գործընկերներ կգտնեք: 30-1-ին՝ իրատեսական մտածողություն, գործերի հստակ պլանավորում: Ուսման, տեղեկատվության հետ տարվող աշխատանքի շնորհիվ նոր մասնագիտական հնարավորություններ կստեղծվեն: Կարճատև ուղևորություններից ու փորձառու մարդկանց խորհուրդներից օգուտ կստանաք:

Աղեղնավոր

Շարունակվում է Աղեղնավորի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի, կիրագործեք անձնական ծրագրերը: 25-26-ին անցած շաբաթվանից կպահպանվի գաղտնի գործողությունների ձգտումը, որը կփորձեք օգտագործել աշխատավայրում դիրքերը բարելավելու նպատակով: Առողջական անսպասելի խնդիրներ կառաջանան: Միաժամանակ լավատեսորեն տրամադրված կլինեք, ֆինանսական վիճակն էլ կբարելավվի:

27-29-ին անսպասելի գումար կստանաք, անսովոր գնումներ կանեք: Հաջողություն բիզնեսում: 30-1-ին ներքին ձայնը կօգնի պրակտիկ գործերում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Բիզնեսի բարելավում: Գումար խնայելու հնարավորություն կունենաք:

Այծեղջյուր

Անսպասելի իրադարձություններից ու պատահականություններից մեծ կախվածություն: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 25-26-ին սիրային հարաբերություններում կշարունակվեն տարօրինակ իրադարձությունները: Կվիճեք ընկերների հետ: Հակված կլինեք արկածախնդրությունների, ինչը միայն կվնասի գործերին: Միաժամանակ հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում:

27-29-ին՝ բարձր տրամադրություն, ոգեշնչվածություն, հարաբերությունների անսպասելի զարգացում: Ինքնատիպ կլինեք: 30-1-ին՝ ինքնավստահություն ու կազմակերպվածություն գործերում: Կոլեկտիվի գործերին մասնակցությունից նոր մասնագիտական հնարավորություններ կծնվեն: Կարևոր տեղեկություն կստանաք:

Ջրհոս

Մեծ հետաքրքրություն կառաջանա նորի, հեռանկարայինի հանդեպ: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումներին: Սերտ կապեր ընկերների հետ: 25-26-ին անցած շաբաթվանից կպահպանվի նյարդայնությունն ու իմպուլսիվությունը, որոնք կխանգարեն նպատակին հասնելուն: Անբարենպաստ շրջան է նոր նախագծեր սկսելու համար: Անսպասելի փոփոխություններ տանը: Միաժամանակ ընկերների շրջանում շահավետ ծանոթություններ կհաստատեք:

27-29-ին՝ անսպասելի հաճելի հանդիպումներ հարազատների հետ: Ուրախություն տանը: 30-1-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ ու պրակտիկ գործերում: Գործնական առաջարկներ իշխանություն ունեցող մարդկանցից: Կկարողանաք կենտրոնացնել ուժերն ու հնարավորությունները:

Ձկներ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 25-26-ին անցած շաբաթվանից հնարավորություններն ընդլայնելու ձգտումը, աջակցություն ստանալը դժվար կլինի իրագործել անհրաժեշտ կապերի բացակայության պատճառով: Հեղինակություններ չեք ընդունի: Միաժամանակ հաջողակ կլինեք ֆինանսական ու արտասահմանի հետ կապված գործերում:

27-29-ին՝ ուրախ տրամադրություն: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված հաջող գործունեություն: Անսովոր հանդիպումներ ու սիրային հնարավորություններ: 30-1-ին՝ ազդեցիկ անձանց հետ հանդիպումների ու բանակցությունների շնորհիվ մասնագիտական գործերում նոր հնարավորություններ կստեղծվեն: Հաջող մասնակցություն կոլեկտիվի գործերին:

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2019



 Պիտակներ



Գովազդ

Ամենաընթերցված













«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 828















Homos Latentus
Homos Latentus
03.12.2019 / 638