...

Նոյեմբերի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Նոյեմբերի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Փոփոխության սպասումներով ու ընտրության պահերով հագեցած բարդ ու անկայուն շրջան է: 4-5-ին հետաքրքրություն կառաջանա արտասահմանի հետ կապված ամեն ինչի նկատմամբ: Արտերկրում կընդլայնեք կապերն ու գործերը: Դրսից գումար կստանաք: Մշակութային միջոցառումներին մասնակցության ժամանակ ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն:

6-10-ին ինքնավստահություն ձեռք կբերեք, կամրապնդեք ձեր դիրքերը մասնագիտական ոլորտում: Պրակտիկ գործերում կարևոր փոփոխություններ կանեք: Համատեղ գործերում հաջողություններ են սպասվում: Կլուծեք հարկերի հետ կապված խնդիրները:

Ցուլ

Մեծ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Կախվածության մեջ կընկնեք ուրիշներից: 4-5-ին խնայողությունները կամ համատեղ գումարը ճիշտ ու շահավետ կօգտագործեք: Հարկերի հետ կապված հաջող գործեր: Հնարավոր է՝ նվերներ ստանաք: Գործնական առաջարկներ էլ կստանաք:

6-10-ին՝ գործնական հարաբերությունների բարելավում: Պիտանի կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ: Արտերկրի հետ կապված գործերում դրական փոփոխությունների հասնելու հնարավորություն կունենաք:

Երկվորյակ

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտին հասցնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել: 4-5-ին՝ ներդաշնակ ամուսնական ու գործնական հարաբերություններ: Կոլեկտիվում շատ շփվող կլինեք: Կաճի անձնական գրավչությունը:

6-10-ին՝ շահի հանդեպ հոտառություն, աշխատավայրում կամրապնդեք ձեր դիրքերը: Ճիշտ կբաշխեք ձեր ուժերն ու միջոցները, կարգապահ ու ուշադիր կլինեք, իսկ դա կօգնի առաջ մղել գործերը: Սպասվում են համատեղ գործերի լավ արդյունքներ:

Խեցգետին

Ուժերի վերելքի, դիրքերն ամրապնդելու, ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու շրջան է: 4-5-ին՝ աշխատավայրում պայմանների ու հարաբերությունների բարելավում: Լավ տրամադրության ու առողջության շնորհիվ կաճի գրավչությունը: Գեղեցիկ իրեր ձեռք կբերեք: 

6-10-ը հաջող օրեր են: Կմեծանա անձնական արժանապատվության զգացումը, կաճի հեղինակությունը: Կկայունանան սիրային ու գործնական հարաբերությունները: Կապեր կհաստատեք ազդեցիկ անձանց հետ: Գործնական կապերից սիրային հնարավորություններ կստեղծվեն: Կմասնակցեք կարևոր միջոցառումների:

Առյուծ

Շատ ուշադրություն կխլեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ գործերը: Հետաքրքրություն կառաջանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 4-5-ին՝ ռոմանտիկ ու հասարակական ակտիվություն: Բարի ու առատաձեռն կլինեք: Հնարավոր են սիրային հանդիպումներ ու արկածներ: Լավ ժամանակ է բիզնեսի ու զվարճանքների համար:

6-10-ին՝ ինքնավստահություն ձեռք կբերեք, կաճի աշխատունակությունը: Ընտանիքում` գործերի բարելավում: Տանը ավարտին կհասցնեք կարևոր գործերն ու կլուծեք կենցաղային խնդիրները: Տան համար իրեր ձեռք կբերեք:

Կույս

Շատ հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Կմեծանա հետաքրքրասիրությունը: 4-5-ին տանը հետաքրքիր միջոցառումներ կլինեն: Տանը հարմարավետություն կստեղծեք, գեղեցիկ կենցաղային իրեր կգնեք:

6-10-ին կազմակերպված ու խելամիտ կլինեք: Սպասվում են շահավետ հանդիպումներ ազդեցիկ անձանց հետ: Կմասնակցեք կոլեկտիվի կամ կազմակերպությունների գործերին: Կամրապնդեք հարաբերությունները:

Կշեռք

Կձգտեք նյութական շահի, կփորձեք բարելավել ձեր նյութական վիճակը: 4-5-ին սպասվում են ներդաշնակ հասարակական, սիրային ու գործնական հարաբերություններ: Նրբանկատությունը, դիվանագիտությունն ու հաճելի խոսքը կօգնեն անհրաժեշտ ծանոթություններ ու կապեր հաստատել: Հաջող աշխատանք կտանեք տեղեկատվության հետ: Կարճատև ուղևորություններ:

6-10-ին՝ նյութական վիճակի բարելավում ու կայունացում: Պրակտիկ գործերում լավ հոտառություն կունենաք: Երկար սպասված գնումներ կանեք տան համար: Կբարելավեք անշարժ գույքի հետ կապված գործերը:

Կարիճ

Շարունակվում է Կարիճի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը, կպլանավորեք ձեր զարգացումը: 4-5-ին՝ ֆինանսական գործերի հաջող ընթացք, ֆինանսական աջակցություն կփնտրեք: Գեղեցիկ, որակյալ իրեր կգնեք: Հարմարավետության կձգտեք:

6-10-ը հաջող օրեր են նպատակին հասնելու ուղղությամբ քայլեր անելու համար: Կհանդիպեք պիտանի մարդկանց հետ: Կարևոր տեղեկատվություն կստանաք: Կմեծանա անձնական պատասխանատվությունը:

Աղեղնավոր

Իրավիճակի նկատմամբ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 4-5-ին կաճի անձնական գրավչությունը: Նախաձեռնող կլինեք ռոմանտիկ ու հասարակական գործերում: Հաջող գործեր բիզնեսում: Կգիտակցեք՝ ինչ է պետք անել շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելու համար:

6-10-ին կուժեղանա գործնական հոտառությունը, հաջողակ կլինեք ֆինանսական գործերում: Խնայելու հնարավորություն կունենաք: Օգնություն կստանաք փորձառու մարդկանցից:

Այծեղջյուր

Բոլոր գործերում ձգտում կառաջանա դեպի նորն ու անհրաժեշտություն կառաջանա մասնակցել կոլեկտիվ գործողություններին, ընկերների հետ շփմանը: 4-5-ին՝ համակրանք ու հասկացողություն ձեռք կբերեք: Բարի ու առատաձեռն կլինեք: Կզգաք ու կգնահատեք գեղեցկությունը: Սպասվում են գաղտնի սիրային արկածներ:

6-10-ին փառասիրությունը, լավ կազմակերպվածությունն ու խելամտությունը կօգնեն կյանքի կոչել նպատակները: Ընկերական հարաբերություններ կհաստատեք փորձառու մարդկանց հետ: Հաջող մասնակցություն կոլեկտիվի գործերին:

Ջրհոս

Ծրագրերի իրագործման ու դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 4-5-ին կուժեղանա կանխազգացումը: Հասարակական, գործնական ու ռոմանտիկ հնարավորություններ կստեղծվեն ընկերների միջոցով: Հաջողակ կլինեք ֆինանսական գործերում:

6-10-ին կազմակերպված ու խելամիտ կլինեք: Նպատակին հասնելու ուղղությամբ ճիշտ գործողություններ կանեք: Առաջընթաց կարձանագրվի գործերում: Աջակցություն կստանաք հեղինակավոր ու ազդեցիկ անձանցից կամ ինքներդ կօգնեք ուրիշներին:

Ձկներ

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 4-5-ին հարաբերությունները զուտ գործնական ուղղությամբ կզարգանան: Ֆինանսական կայունության ու բարեկեցության հասնելու հնարավորություն կունենաք: Կբարելավեք հարաբերությունները ղեկավարության ու կարևոր անձանց հետ: Խնայելու հնարավորություն կստեղծվի:

6-10-ին՝ գործերի հաջող ընթացք, առաջընթաց կարձանագրվի արտասահմանի, արտասահմանցիների ու կազմակերպությունների հետ կապված գործերում: Աջակցություն կստանաք ազդեցիկ անձանցից ու կազմակերպություններից: Կարևոր տեղեկություն կստանաք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ