Սատիրիկոն
13.11.2019 / 21:30
Սատիրիկոն
13.11.2019 / 21:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
13.11.2019 / 18:00
Տնտեսական
13.11.2019 / 17:15
13.11.2019   20:00
345

Օմերտայի կոդեքսով ապրողները չեն հասկանա

Քննադատությունների արսենալում հայտնվել է նոր «զենք»՝ պաշտոնանկություններ և ինքնակամ հրաժարական տվածների գործոնի օգտագործում: Եվ այդ բնական գործընթացը ներկայացվում է այնպիսի երանգներով, որ տպավորություն ստեղծվի, թե դա ճգնաժամի մասին ավետող նախանշան է: Նախկինների մեդիան օրերս ներկայացրեց հրաժարական տվածների և պաշտոնանկ արվածների ցանկը, և որպեսզի այն ավելի երկար ու տպավորիչ լինի՝ դրանում ներառեց նաև Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո անմիջապես հեռացվածների ու հեռացածների անունները:

Մի կողմ թողնենք այս փոքրիկ մանիպուլյացիան և դիտարկենք հեղափոխական կառավարության պաշտոնանկությունները: Ընդհանրապես, ոչ միայն պաշտոնանկությունների, այլ նաև մնացած շատ հարցերում նախկինները սխալվում են իրենց հաշվարկներում և կանխատեսումներում, որովհետև հիմք են ընդունում իրենց օրոք շրջանառվող չափորոշիչները: Նախկին համակարգը դա մի մոնոլիտ էր և նրա առանձին դետալների հեռացումն իսկապես ճգնաժամի մասին էր վկայում: Նախկին կոռումպացված համակարգում նախ ընտրված էին այնպիսի մարդիկ, որոնք ընդունել էին խաղի կանոնները և ցանկացել էին դառնալ այդպիսի «թիմի» անդամ պետական միջոցներից թալանի իրենց մասը վերցնելու համար: Այդ համակարգում պաշտոնանկությունը նշանակում էր ոչ թե պարտականությունների թերի կատարում կամ քաղաքական գծի չկիսում, այլ կոնկրետ գործարքից փայի ճիշտ չհանում կամ վերևներին գցելու արդյունք:

Վանեցյանի կամ Օսիպյանի հրաժարականները ներկայացվեցին իբրև թիմի փլուզում կամ ճգնաժամի նախերգանք: Այդպիսի «վերլուծության» հիմքում նախկինի տրամաբանությունն է և սովորույթը: Եթե ԱԱԾ պետը հեռանում է, ուրեմն մի բան չեն կիսել: Նախկինում ԱԱԾ պետերն այնքան էին մնում, որ հատուկ նրանց համար անընդհատ երկարացվում էր թոշակի շեմը: ԱԱԾ պետ պաշտոնանկ անելը լրջագույն մարտահրավեր էր, քանի որ նա իրականացրել և տիրապետում էր իշխանության ամենահանցագործ և օրենքի հետ խնդիրներ ունեցող հանձնարարություններին: Այդպիսի անձնավորությանը թիմից դուրս դնելը լրջագույն մարտահրավեր էր նախ և առաջ իշխանական բուրգի համար: 

Այլ է վիճակը կառավարական բոլոր այն համակարգերում, որտեղ չի գործում հանցավոր խմբի հիմքում դրված տրամաբանությունը: Եթե կառավարությունները կոալիցիոն չեն, ապա մեկ տարվա ընթացքում, միևնույն նախարարության ղեկավարի փոփոխությունը որևէ աժիոտաժ չի առաջացնի եվրոպական և ոչ մի երկրում:

Նախագահ Թրամփը 2.5 տարվա ընթացքում նշանակեց արդեն չորրորդ անվտանգության գծով խորհրդականի: Եվ որ պակաս կարևոր չէ՝ առանց մեկնաբանելու, թե ինչու է հրաժարվում իքս պաշտոնյայի ծառայություններից: «Այլևս չեմ ցանկանում օգտվել նրա խորհուրդներից» և վերջ: 

Հայաստանն առաջին քայլերն է անում հանցագործ ռեժիմից դեպի ժողովրդավարություն: Եվ բնական են նման պաշտոնանկությունները: Բացառված չէ, որ դրանք առաջիկայում ավելի շատ լինեն: Դա բնական գործընթաց է՝ մի մասը չի կարողանում կատարել իր վրա դրված պարտականությունները, մյուս մասը չի կիսում քաղաքական գիծը: Դա բնական գործընթաց է, իհարկե ոչ ընկալելի Օմերտայի կոդեքսով ապրողների համար:

Արիս Վաղարշակյան



 Պիտակներ

         Արիս Վաղարշակյան

Գովազդ