...

Ո՞ր Բագրատյանն է անկեղծ

Ո՞ր Բագրատյանն է անկեղծ

Արցախի ամենամեծ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը սկսել է ոչ պաշտոնական քարոզչությունը: Այսօր նա հանդիպում էր ունենում ՀՊՏ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Պատասխանելով հարցերից մեկին՝ Հարությունյանը նշեց, որ կանխատեսում է տաս տոկոսանոց տնտեսական աճ Հայաստանում 2021 թվականին: Եվ որպես խոսքերի ապացույց բերեց տնտեսությանը վերաբերող մի շարք ցուցանիշներ, որոնք մեկը մեկից փայլուն ու տպավորիչ էին:

Կիրականան Հարությունյանի կանխատեսումները, թե ոչ, հայտնի կդառնա միայն երկու տարուց: Մեզ այլ հանգամանք հետաքրքրեց: Նրա կողքին, նախագահությունում նստած էր Հայաստանում Հարությունյանի ամենամեծ լոբբիստներից մեկը՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա ոչ մի կերպ չարձագանքեց Հարությունյանի կանխատեսումներին և տնտեսության վերաբերյալ հնչած բնութագրիչներին: Բայց մենք ամեն օր ականատեսն ենք լինում, թե ինչպես է պարոն Բագրատյանը քարուքանդ անում վարվող տնտեսական քաղաքականությունը և կանխատեսում ճգնաժամեր ու աղետներ:

Հիմա պետք է հասկանալ՝ ո՞ր Բագրատյանն է անկեղծ՝ ֆեյսբուքի ու Անժելայի հյուր Բագրատյանը, թե Փաշինյանի դաբրոն մուրացող Հարությունյանի կողքին նստած Բագրատյանը: 

Օրերս Բագրատյանը Փաշինյանին խորհուրդ էր տվել չլսել շրջապատին: Միգուցե Հարությունյանը ճիշտ կանի հետևի Բագրատյանի խորհուրդներին ու ամեն տեղ չտանի լոբբիստներին:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1631 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ