...

Ուշացել ես, ընկեր

Ուշացել ես, ընկեր

ՀՅԴ նախկին անդամ, նախկին հյուպատոս Ռուբեն Հակոբյանը բաց նամակ է հղել Սահմանադրական դատարանի անդամներին, որտեղ հորդորել է «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշումը քննարկելուց և քվեարկելուց առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալիզմով։ 

«ՉԻ». Ռուբեն Հակոբյանը իր այս կոչում ամեն ինչ ճիշտ է գրել, բացի մի բանից. նա պետք է ՍԴ անդամներին հորդորեր ԱԺ որոշումը քննարկելուց և քվեարկելուց ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալիզմով։ 

Մինչև հիմա Սահմանադրական դատարանը առաջնորդվել է բացառապես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը դակող որոշումներ ընդունելով: Ավելի հեշտ է Սահարա անապատում պատահաբար մարդ տեսնել, քան՝ այս ՍԴ-ում պրոֆեսիոնալիզմ:

Իսկ Ռուբեն Հակոբյանը շատ է ուշացել. Սերժ Սարգսյանից թուլափայ ստանալու ժամանակ պետք է Հրայր Թովմասյանին կոչ աներ օրենքների խախտումով ՍԴ նախագահ չդառնալ, որ հետո ամբողջ երկիրը դրա ձեռքը կրակը չընկներ:

Բայց Ռուբեն Հակոբյանը դա չի արել. չէ՞ որ նախկին դաշնակ չի լինում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5846 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ