...

Պետրոսյանը ծաղրում է Ծառուկյանին

Պետրոսյանը ծաղրում է Ծառուկյանին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրել է․

«Ի՞նչ ա լինելու վերջը

Սա այն հարցն է, որ վերջին ամիսներին օրական մի քսան հոգի տալիս են ինձ, ու ես պատասխան չունեմ...
Հարցնողներն ամենատարբեր զբաղմունքի ու չզբաղմունքի տեր մարդիկ են՝ գործարարներ, դատավորներ, գիտնականներ (կոֆե խմող), արհեստավորներ, երաժիշտներ, բժիշկներ, գործազուրկներ, վաճառականներ, արվեստագետներ, սպորտսմեններ և այդպես շարունակ, ընդ որում՝ էն մարդիկ, ովքեր ատամներով պահել են «հեղափոխությունը»...

Սա միայն մի բան է նշանակում. հասարակության բացարձակ մեծամասնությունը ոչ մի դրական փոփոխություն չի զգում իր կյանքում, մի բան էլ՝ ապագան առավել քան մշուշոտ է ու անկանխատեսելի...»:

«ՉԻ». Պետք չէր այդքան ծաղրել սեռական փոքրամասնությունների դեմ Պետրոսյանի հայրենանվեր պայքարը: Հակառակը՝ պետք էր խրախուսել, և նա կմնար իր ստեղծած թշնամիների պայքարի տիրույթում: Բայց նա, զգալով, որ արդեն պատրաստ է ավելի մեծ գործերի, հիմա արդեն համապետական նշանակության խնդիրներ է առաջ քաշում: Այս տեմպերով նա անշուշտ հայտ կներկայացնի դառնալու ապագա հեղափոխության առաջնորդներից մեկը:

Հեղափոխությունը չակերտների մեջ վերցնելու մասով: Իր առաջնորդ Ծառուկյանը բազմիցս է 2018 թվականի իրադարձություններն անվանել հեղափոխություն: Եվ ոչ միայն 2018 թվականի ապրիլ-մայիսին, այլ նաև աշնանը, երբ վազեց Փաշինայնի մոտ՝ ներողություն խնդրելու կուսակիցների բարձրացրած անհաջող հակահեղափոխության փորձի համար: Հիմա չակերտների մեջ վերցնելով՝ նա ծաղրում է նաև Ծառուկյանին: Իսկ դա ինչ հետևանքներ կարող է ունենալ Պետրոսյանի նախ առողջության, իսկ հետո՝ սոցիալական վիճակի վրա, կարելի է միայն ենթադրել՝ հաշվի առնելով նախկին նմանատիպ դրսևորումները:

Իհարկե, կարելի է լուրջ փաստերով և թվերով հակադարձել ու բացատրել, թե ինչ է փոխվել մարդկանց կյանքում, բայց Պետրոսյանը գումար է ստանում, որպեսզի այդ ամենը չտեսնի:
Ինչ վերաբերում է կոնկրետ համքարություններ նշելուն: Համոզված ենք՝ շփվել է հետևյալ անձնավորությունների հետ, այդ պատճառով էլ աղճատված պատկերացումներ է ստացել երկրում տիրող իրավիճակի մասին:

Գործարարներից խոսել է Ծառուկյանի հետ:
Դատավորներից՝ Հրայր Թովմասյանի հետ:
Գիտնականներից՝ իր նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:
Երաժիշտներից՝ ինքն իր հետ:
Արվեստագետներից՝ առաջին կրթությամբ արվեստագետ Նաիրա Զոհրաբյանի հետ:
Սպորտսմեններից՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Վանեցյանի հետ:
Վաճառականներից՝ բրոքեր Մելքումյանի հետ:
Բժիշկներից՝ Արա Բաբլոյանի հետ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ