Սատիրիկոն
15.12.2019 / 10:45
Լուր-մեկնաբանություն
15.12.2019 / 10:45
Լուրեր
15.12.2019 / 10:15
Տնտեսական
15.12.2019 / 10:00
Լուր-մեկնաբանություն
15.12.2019 / 09:45
15.11.2019   19:30
424

Փնտրվում է Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը. համարել անվավեր

ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ասել է. «Կեղծ օրակարգ սարքելն ու մանիպուլյացիա իրականացնելն արդեն լիարժեք կերպով դարձել է ձեռագիր: Առաջին խնդիրը պատասխանատվության հարցն է: Իշխանությունը, որը եկել է իշխանության բավականին բարձր քվեով, և վարչապետը բոլոր եղանակներով փորձում է ուղերձ հասցնել, որ որևէ կերպ չի ցանկանում Արցախի հիմնախնդրի կարգավորման մասով պատասխանատվություն կրել»:

«ՉԻ». 10 տարի Կարեն Բեքարյանը եղել է Սերժ Սարգսյանի «ֆան-ակումբի» անդամ: Փառաբանել է շեֆի իմաստուն քաղաքականությունը, միջազգային հարթակներում նրա գործունեությունը:

Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե Սերժ Սարգսյանը հիմնախնդրի կարգավորման մասով ինչ պատասխանատվություն է կրել: Ի՞նչ է արել ընդհանրապես: Թող Սերժ Սարգսյանի համակիրներից որևէ մեկը ասի. ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը Արցախի հարցում, որ Նիկոլ Փաշինյանը չի արել և չի անում: 

Միայն ասում են՝ վարչապետը բան չի անում, պատասխանատվությունից խուսափում է: Շատ լավ. ընդունենք, այդպես է: Բայց երբեք չեն ասում, թե ինչ հաջողությունների է հասել Սերժ Սարգսյանը: Ա-ն ասում եք, բ-ն էլ ասեք: Բայց ի՞նչ ասեն, եթե Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության դափնեպսակը դարձավ ապրիլյան պատերազմը, 800 հեկտարը, 100 զոհը և 80-ականների զենքերի մասին արդարացումները: 

Որ Նազարբաևը Աստանայում Սերժ Սարգսյանին նվաստացրեց, այն էլ, Արցախի հարցում, երևի դա էր պատասխանատվության գագաթնակետը: Որ ԵԽԽՎ-ն մի քանի հակահայկական և հակաարցախյան բանաձևեր ընդունեց, դա հենց Սերժ Սարգսյանի պատասխանատու քաղաքականության արդյունքն էր: Գիտեն՝ մոռացել ենք, թե ինչպես էր նույն Բեքարյանը՝ Հերմինե Նաղդալյանի հետ միասին, Ստրասբուրգում ադրբեջանցիների նախաձեռնություններին դիմագրավելու փոխարեն, շոփինգով զբաղված: Ու հիմա սրանք խոսում են պատասխանատվության բացակայությունից:
 



 Պիտակներ



Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1497