Երկուշաբթի 16.12.2019 12:55

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
31.10.2019   09:45
853

Պոլի փետ լինի, Վազգեն Մանուկյանինը լինի

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Հրայր Թովմասյանն այժմ պայքարում է Սահմանադրական դատարանն անկախ պահելու համար: «Ուրեմն՝ այդ մարդը կոռուպցիոներ չէ, մաքուր է: Ինքը հիմա պայքարում է ՍԴ-ն անկախ պահելու համար: Գնում, աղջիկներին են հարցաքննում, հորը հարցնում են՝ էդ կտուրը որտեղից, սանիկ են բռնում: Հիմա էլ կպել են թղթից, թե ճիշտ ժամկետին է ներկայացվել, թե՝ ոչ»:

«ՉԻ». Ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանի անվան Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իմացե՞լ է, որ Հրայր Թովմասյանը կեղծիքների և մանիպուլյացիաների ճանապարհով է գործուղվում Սահմանադրական դատարան՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու: Իհարկե, գիտեր: Ձայն հանե՞լ է: Ոչ: Երևի մտածել է, դե, ջհանդամ, թե Սերժ Սարգսյանը իր դրածոյին չի ուղարկում ՍԴ, կարևորը, որ սրանից հետո Սահմանադրական դատարանը անկախ է լինելու:

Եվ ընդհանրապես, Վազգեն Մանուկյանից մի թթու խոսք լսել ե՞ք Հայաստանում Սերժ Սարգսյանի օրոք հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության մասին: Ուրիշ այլ բան չենք ասում:

Ինչ վերաբերում է նրան, որ Հրայր Թովմասյանը պայքարում է ՍԴ-ն անկախ պահելու համար, սա նոր խոսք է: Մենք էլ գիտեինք, թե մարդը վռազի մեջ ՍԴ նախագահ է դարձել ցմահ պաշտոնավարելու ու ՍԴ-ն սեփական բուդկայի պես օգտագործելու համար: 



 Պիտակներ

         Հրայր Թովմասյան, Վազգեն Մանուկյան

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570