...

Քոչարյանի հաշիվները պետք է ապասառեցվեն, բայց ուրիշ նպատակով

Քոչարյանի հաշիվները պետք է ապասառեցվեն, բայց ուրիշ նպատակով

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 13.200 եվրո վճարել ՀՀ քաղաքացի Դավիթ Մաթևոսյանին: 

«ՉԻ». Առաջիկայում Մարտի 1-ի գործով ևս մի քանի տասնյակ նախկին քաղբանտարկյալների վերաբերյալ կլինեն համանման վճիռներ: Եվ Հայաստանը պարտավոր է մի կլորիկ գումար վճարել Ռոբերտ Քոչարյանի, և այս դեպքում՝ նաև Սերժ Սարգսյանի ապօրինությունների համար:

Օրեր առաջ, Աշոտյանը բողոքում էր իր վճարած հարկերով վարչապետի համար ինքնաթիռ վարձելու համար: ՀՀ քաղաքացիներն ում բողոքեն, որ երկու հոգի իրենց իշխանությունը պահպանելու համար, Հայաստանի բյուջեի վրա արդեն դրել են միլիոնավոր դոլարների պարտք: Քոչարյանի պաշտպանները պահանջում են, որ նրա հաշիվներն ապասառեցվեն: Այն բացառիկ դեպքերից է, որ պետք է համաձայնվել Ալումյան և կոմպանիայի հետ: Բայց ապասառեցվեն ոչ թե հերթական լրատվամիջոցը կամ քաղաքագետին գնելու համար, այլ ՄԻԵԴ վճիռներով փոխհատուցումները տալու համար:

Մի առանձին օրենք էլ անհրաժեշտ է ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի վերաբերյալ: Նա ոչ թե պետք է վճռի՝ Հրայր Թովմասյանը մնա, թե պաշտոնանկ արվի, այլ պատասխանատվության ենթարկվի ՄԻԵԴ-ում Հայաստանից ստացված դիմումները տորպեդահարելու, ուստի ֆինանսական բեռը նոր կառավարության վրա թողնելու համար: Մինչդեռ, գոնե մի փոքր արդարացի կլիներ, որ նախկին ռեժիմի ապօրինության բեռը քաշեին իրենց կառավարությունները:

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   5674 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ