Սատիրիկոն
06.12.2019 / 22:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 21:00
Քաղաքական
06.12.2019 / 20:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 19:30
Սատիրիկոն
06.12.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 18:00
15.11.2019   23:00
362

Քոչարյանի ուղերձը

ՉԻ - 26.09.2011 

Որպես լքված թավջութակի ձգված մի լար
Դողում է սիրտս սարսափով մի ահարկու.
Սարսափներիս գագաթն է այն -նաչնոյ կաշմար -
Մի պիրկ պարան, ու Կոնգրեսի միտինգ հուժկու...
Որպես բանտիս սուղ հարդարանքը, կամ որպես
Մի մարտի մեկ, որ ակամա կիսատ թողի,
Դատարանի աթոռն ահա Հաագի մեջ
Կանգնել է լուռ, ու սպասում է նստողի։

Ու պրոցեսները արտահերթ, ու այս մարդիկ,
Որ հավաքվել են Կոնգրեսի շուրջը հիմա,
Ջրբաժանի գործընթացին այսքան մոտիկ -
Ի՞նչ են ուզում այսքան ցասկոտ ու ակամա։
Եվ արդյոք ո՞վ կմտածեր` այսքան դաժան
Պիտի խփենք ես ու Սերժիկը մեկմեկու,
Ո՞վ դարձրեց մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու Կոնգրեսի միտինգ հուժկու...
Գուցե այդ ե՞ս եմ, որ սրտով իմ դիվահար
Ոչ մի մեսիջ մոսկվաներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ գործարկվի ամեն հնար`
Ցուցմունք չտա էլ Հունանյանը Նաիրի...

Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր Հաագային թող մոտ չգան,
Եվ թող տեսնի իմ աչքերի մեջ դատվածի
Ռեժիմը այս անփառունակ իր ապագան,
Թող աջ ծռված դնչի վրա իմ առնացի
Նոքա տեսնեն իրենց վիճակը ապագա,
Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ում պետք լինի` կանչել կտամ ե՛ս Հաագա։



 Պիտակներ

         Ռոբերտ Քոչարյան, «Չորրորդ իշխանություն»

Գովազդ

Ամենաընթերցված













«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 831















Homos Latentus
Homos Latentus
03.12.2019 / 641