Սատիրիկոն
06.12.2019 / 22:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 21:00
Քաղաքական
06.12.2019 / 20:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 19:30
Սատիրիկոն
06.12.2019 / 19:00
Լուր-մեկնաբանություն
06.12.2019 / 18:00
30.11.2019   21:00
573

Քոչարյանն իր աջակիցներին ծանր կացության մեջ է դրել

Քոչարյանի աջակից «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը մի ծավալուն հոդված է հրապարակել և ներկայացրել իր պատկերացումները, թե ինչ պետք է անել, որ երկրում ազգային-առաջադիմական գաղափարները հաղթանակ ապահովեն:

Հոդվածում նա ասել է․ «Կազմել թեմաների ցանկ ու սկսել բաց խոսել։ Բոլոր այն հանրային նշանակության թեմաներով, որոնք կան, որոնցից հնարավոր չէ փախչել, մանիպուլացնել, շահարկել։ Խոսել է պետք՝ բաց խոսակցության ճանապարհով գնալ դեպի բաց հասարակություն։ Պետք է դուրս գալ 28 և ավել տարիների՝ ինքներս մեր մասին հորինած կեղծիքի սարդոստայնից։ Ձգտել դառնալ ավելի անսուտ հասարակություն։ Պետք է խոսել ընտրակեղծիքների համակարգի մասին և ընդունել, որ 500-600 հազար մարդով ամեն անգամ մեր հասարակությունը մասնակից է եղել դրանց, պետական համակարգը մասնակից է եղել, գողական, թաղի տղա ու հոգևորական մասնակից են եղել, համատիրությունից մինչև ուսուցիչ, տնօրեն, մանկապարտեզ, մտավորական, սոցիալական խավեր մասնակից ենք եղել, ընդդիմությունից մինչև իշխող ուժ մասնակից ենք եղել»։  

Աննկատ չթողնելով Մարտի մեկի թեման՝ նկատել է․«Մենք մի օր պետք է խոսենք Մարտի 1-ի թեմայով։ Ոչ թե դատախազի, ՀՔԾ-ի աչքերով, այլ՝ մեր։ Ոչ թե բարիկադի կողմերի, այլ՝ մեր՝ հասարակության հայացքով։ Ու կտեսնենք, որ թեմայի շերտերն ավելի խորն են, իսկ ընթացող դատավարությունը որևէ երաշխիք չի տալիս դրա կրկնության բացառման համար և չի բերում հաշտեցման»։ Բայց, որ Քոչարյանին աջակցող մեկը կարող էր բարձրաձայնել թալանի, արագ հարստացման, թայֆայականության, ամենաթողության մասին և ուզում է, որ հասկանանք, թե ինչու դիմադրության և զսպման պետական ինտիտուտները չաշխատեցին։ Սա արդեն անհեթեթության է հասնում։ Կամ էլ կարող է Վահե Հովհանիսյանը վատ հիշողություն ունի։ Հասարակությունը հասկացել է, մնում է, որ Քոչարյանի աջակիցներն էլ հասկանան, որ թալանի, արագ հարստացման, թայֆայականության, ամենաթողության մասին Քոչարյանի ղեկավարման տարիներին պարզապես չէին կարող լինել դիմադրության և զսպման պետական ինստիտուտներ և ինչպե՞ս կարող էին աշխատել, երբ նույնիսկ բարևելու համար անզգույշ քաշքշում էին։ Իսկ արագ հարստացողների ամենավառ օրինակը Քոչարյանի ընտանիքն է, որ Քոչարյանն ինքն է հայտարարել, որ զրոյից են սկսել, իսկ տղան էլ հայտարարել է, որ միլիոնատեր են։ 

Իսկ հիմա հեղինակի բուն նպատակի մասին՝ Մարտի մեկի։ Պարոն Հովհաննիսյան, իսկ Մարտի մեկի մասին մի օր չենք խոսելու, Մարտի մեկի մասին 10 տարի է, ինչ խոսում ենք և դեռ շատ ենք խոսելու… Չենք առարկում հոդվածի հեղինակին, և մենք էլ խոսում ենք Մարտի մեկի մասին ոչ թե դատախազի, ՀՔԾ-ի աչքերով և ոչ էլ բարիկադներ ենք կառուցում, այլ շատ սովորական ՀՀ քաղաքացու հայացքով ենք նայում։  Ում աչքերով էլ ուզում ես նայիր, եթե մայրաքաղաքի սրտում կրակել են խաղաղ ցուցարարների վրա, ապա Գերագույն գլխավոր հրամանատարը պիտի ասի, թե ով է հրաման տվել։ Անառարկելի է։ Անհասկանալի է, թե ինչու են աղմկում Քոչարյանի աջակիցները։ 

Այո, Մարտի մեկը պիտի բացահայտվի և հրաման տվողից մինչև հրաման կատարող պիտի արժանի պատիժ ստանան, որ այլևս երբեք ոչ մի իշխանություն չփորձի կրակել իր իրավունքները պաշտպանող ժողովրդի վրա։ 

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ հոդվածագիրն ասում է, թե ընթացող դատավարությունը որևէ երաշխիք չի տալիս դրա կրկնության բացառման համար և չի տանում հաշտեցման, սա ընդամենը մեղադրյալի աջակիցների ցանկությունն է, որ իրենց տերը խուսափի արդարադատությունից։ Սրա ապացույցներից մեկն էլ փաստաբանական խմբի անվերջանալի միջնորդություններն են։ Հոդվածագիրը չի մանրամասնում, թե ով ում հետ է հաշտվելու։ Բայց հասարակությունը հաշտ ու խաղաղ սպասում է Մարտի մեկի ոճրագործության բացահայտմանը։ 

Իսկ ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, որ Վահե Հովհաննիսյանն այդքան լավ է տիրապետում և ներկայացնում է, որ 500-600 հազար մարդով ամեն անգամ հասարակությունը մասնակից է եղել դրանց, պետական համակարգը մասնակից է եղել, գողական, թաղի տղա ու հոգևորական մասնակից են եղել, համատիրությունից մինչև ուսուցիչ, տնօրեն, մանկապարտեզ, մտավորական, սոցիալական խավեր մասնակից ենք եղել, ընդդիմությունից մինչև իշխող ուժ մասնակից են եղել։ Մի քիչ քաջություն պիտի ունենար բաց խոսելու, առանց իրականությունից փախչելու և արձանագրեր, որ այդ երևույթները քոչարյանական ժամանակաշրջանի ծնունդ են։ 

Մեր կողմից էլ հավելենք, որ Քոչարյանի ղեկավարման տարիներին սկսվեց ջավախքահայերի մասնակցությունն ընտրություններին։ Մի քիչ էլ քաջություն պիտի ունենար և ասեր, թե թաղի խուժանի ինստիտուտը երբ է ձևավորվել։ Վերջին ԱԺ ընտրություններն ապացուցեցին, որ նույնիսկ չփոփոխված նախկին Ընտրական օրենսգրքով կարող են ազատ և արդար ընտրություններ լինել։ 

Գիտե՞ք հոդվածի աբսուրդը որն է. Վահե Հովհանիսյանը ներկայացնում է երկրում ազգային-առաջադիմական գաղափարների հաղթանակի իր պատկերացրած ճանապարհային քարտեզը, որ պետք է բաց խոսել, իրականությունից չփախչել, բայց ինքը բաց չի խոսում, իրականությունից փախչում է և այն խոչընդոտները, որ նշում է, դրանք տեղի են ունեցել անցած քսան տարիների ընթացքում, հիմքը դրվել է Քոչարյանի ղեկավարման տարիներին և իզուր է ընթերցողին ստիպում վերադառնալ Քոչարյանի ղեկավարման ժամանակաշրջան։ 

Այս իմաստով հոդվածը նպատակին չի ծառայել։ Չնայած Վահե Հովհաննիսյանին էլ մեղադրել չի լինի, Քոչարյանին աջակցելն այդքան էլ հեշտ գործ չէ, ինչ էլ գրում են, վերջում անհարմար բան է ստացվում։ Քոչարյանն իր աջակիցներին ծանր կացության մեջ է դրել։

Ջավահիր Այվազյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2019



 Պիտակներ

         Չորրորդ իշխանություն, Ջավահիր Այվազյան, Վահե Հովհաննիսյան

Գովազդ

Ամենաընթերցված













«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 831















Homos Latentus
Homos Latentus
03.12.2019 / 641