...

Ռոբերտ Քոչարյան. «Բռնությանը ոչ ասողներին՝ ոչ»

Ռոբերտ Քոչարյան. «Բռնությանը ոչ ասողներին՝ ոչ»

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ասիական զարգացման բանկի գովազդում նկարահանվել է՝ ասելով. «Միացեք մեզ՝ ոչ ասելով սեռով պայմանավորված ընտանեկան բռնությանը»։ 

Ինչ կարգախոսներով հանդես կգային մյուս քաղաքական գործիչները, եթե նրանք նույնպես նկարահանվեին «Ոչ բռնությանը» տեսահոլովակում:

Սերժ Սարգսյան. «Ոչ լոգոպեդի բռնությամբ խոսելուն»:

Ռոբերտ Քոչարյան. «Բռնությանը ոչ ասողներին՝ ոչ»:

Քոչարյանի աջակիցներ. «Ոչ բռնությանը՝ պայմանավորված միայն պիցցայի միջոցով աջակցություն ստանալուն»:

Նիկոլ Փաշինյան. «Ոչ բռնությամբ՝ բռնություն քարոզողներին»:

Գագիկ Ծառուկյան. «Ինքնըստինքյան ոչ բռնությանը՝ պայմանավորված քաղաքական գործչի գիտելիքների համապատասխան բացակայությամբ»:

Մանվել Գրիգորյան. «Ոչ փորձերին իմ ձեռքերից խլելու բռնության մենաշնորհը»:

Արփինե Հովհաննիսյան. «Ոչ բռնությանը՝ պայմանավորված իմ ռեսուրսների անխնա շահագործմամբ»:

Գևորգ Պետրոսյան. «Ոչ բռնությանը՝ բացառությամբ ԼԳՏԲ համայնքի, աղանդավորների, իմ երգերը չսիրողների և ինձ չլայքողների»:

Էդմոն Մարուքյան. «Ոչ բռնությանը՝ պայմանավորված անընդհատ երրորդ ճանապարհի մասին հիշեցնելով»:

Լիլիթ Մակունց. «Ոչ բռնությանը՝ պայմանավորված ստիպողաբար անգլերեն սովորեցնելուն»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1420 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ