Երկուշաբթի 09.12.2019 07:38

Սատիրիկոն
08.12.2019 / 22:00
Աստղագուշակ
08.12.2019 / 22:00
Խմբագրի ընտրանին
08.12.2019 / 20:50
Քաղաքական
08.12.2019 / 20:00
Տնտեսական
08.12.2019 / 19:00
Քաղաքական
08.12.2019 / 12:00
06.09.2019   10:00
2208

ՍԴ երեկվա որոշումը հաստատեց, որ թավիշը պետք է գնա տուն

Մերժվածների ՍԴ-ն երեկ հրապարակել է մեղադրյալ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը: ՀՀ քաղաքացին այլ որոշում չէր էլ սպասում: Թե ի՞նչ որոշում էր սպասում և ընդհանրապես ի՞նչ է մտածում Նիկոլ Փաշինյանը, մի քիչ անահասկանալի է: Շուտով մեկ տարին կլրանա, ինչ ԱԺ-ում մեծամասնություն ունեն: Քանի՞ օրենք են ընդունել, որ կմերժեր մերժվածների արատավոր համակարգը: Ոչ մի: ՍԴ դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի մասին դիմումը ԱԺ-ն քննարկման առարկա չի դարձրել, իսկ մեծամասնության ղեկավարը հայտարարում էր, թե իրենք չեն շտապում: Է, մի շտապեք: Մի օր էլ Ձեզ հակասահմանադրական կճանաչեն: ԱԺ-ում հայտնվել են մարդիկ, որ նույնիսկ չեն էլ հասկանոմ, թե որտեղ են գտնվում և չեն պատկերացնում, թե ի՞նչ է թիմային աշխատանքը, և եթե խոսքը վերաբերում է հանրությանը հետաքրքրող հարցերին, ապա  պատասխանները  խմբակցությունում որոշում կայացնելուց հետո պիտի հրապարակեն: Մի բան լավ գիտեն, որ դեռ բավական երկար ժամանակ ունեն իրենց բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները վայելելու, դրա համար էլ  գորգերը բարեհաջող լվացին ու արձակուրդ գնացին:  Հրաշալի է: Հետաքրքիր է, նման խայտառակ որոշումից հետո էլ պիտի չշտապեն լուծել ՍԴ-ի խնդիրը:  

Երբ առողջապահության նախարար նշանակվեց Արսեն Թորոսյանը, «Իմ քայլի» պատգամավորը վարկաբեկող հոդվածներ էր հրապարակում իր  թերթում և մինչև այսօր շարունակում է: Արսեն Թորոսյանը կառավարության ամենահեղինակավոր նախարարն է, որի ոլորտում  բարեփոխումները տեսանելի են: Բոլորիս է հայտնի առողջապահության համակարգի կոռումպացվածությունը, չնայած մեր կյանքի բոլոր բնագավառներն էլ կոռումպացված էին և ՀՀ հեղափոխական քաղաքացին դուրս էր եկել փողոց և ուզում էր, որ վերջ լինի կոռուպացված համակարգին և ապրի իրավական երկրում:  Քաղաքացին հույս ուներ, որ նրանք, ովքեր թալանել ու քարուքանդ են արել երկիրը, թալանն օրինական ճանապարհով հետ կվերադարձնեն և պատասխանատվության կենթարկվեն:

Առայժմ նման բան չի եղել:  

Հեղափոխությունը թալանչուն, գողին ու մարդասպանին չի սիրում: Աշխարհում չի եղել սիրող ու հանդուրժող հեղափոխություն: ՍԴ երեկվա որոշումը հաստատեց, որ սիրելով ու հանդուրժելով հեղափոխություն չի լինում: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերը մինչև այսօր պայքարում են մարդասպաններին հայտնաբերելու համար, հեղափոխությունից հետո ոչ մի տեղաշարժ չի եղել: Արդեն կասկածելի է, որ մերժվածների  դատական համակարգով մարտի մեկի գործը  կարող է հասնել տրամաբանական ավարտին,  որ   մարդասպաններն էլ  ստանան  արժանի պատիժ:  Հանքերի տիրակալները հոշոտել են երկրի ընդերքը և նույն ձևով շարունակում են: Դեռ մտածում են, որ Ամուլսարն էլ պիտի հանք դառնա: Ում մեղադրանք է առաջադրվում, անբուժելի հիվանդ է կամ էլ բացակայում է երկրից: Անկեղծ ասած,  մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ եթե հեղափոխությունից հետո դատական համակարգում, ոստիկանությունում, ԱԱԾ-ում, ԿԲ-ում, ՊԵԿ-ում մնում են նախահեղափոխական կադրերը, դժվար  թե հեղափոխությունը նպատակին ծառայի և Նիկոլ Փաշինյանն ինչքան էլ լայվեր անի, թվեր հրապարակի և կոսմետիկ բաներ անի, հաջողություն չի կարող գրանցել: ԱԺ-ում ունեն մեծամասնություն, բայց ի՞նչ մեծամասնություն, երբ միասնական որոշում չեն կարողանում կայացնել: Երկիր ղեկավարելը շատ  ավելի լուրջ բան է... Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է այնպես, կարելի է կարծել, թե ժառանգություն է ստացել բարեկեցիկ երկիր, ոչ թե քարուքանդ եղած ու թալանված: 

Իհարկե, դեռ ամեն ինչ կորած չէ, և վարչապետ  Փաշինյանը պիտի հաշվի նստի ստեղծված իրավիճակի հետ: Հակառակորդը մինչև ատամները զինված է հսկայական ֆինանսական ռեսուրսով և  ոչնչի դեմ չի  կանգնելու: Շահարկել են և շահարկում են Արցախի հարցը: Մեծ փորձ ունեն:

Ջավահիր Այվազյան
 



 Պիտակներ

         Արսեն Թորոսյան, Ջավահիր Այվազյան

Գովազդ

Ամենաընթերցված



















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 990