Երկուշաբթի 16.12.2019 12:55

Սատիրիկոն
16.12.2019 / 11:30
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 11:15
Լուր-մեկնաբանություն
16.12.2019 / 10:45
Քաղաքական
16.12.2019 / 10:30
Սատիրիկոն
16.12.2019 / 10:15
20.09.2019   10:15
822

Սերժ Սարգսյանին պետք է ցույց տալ լոգոպեդի

«Այո, մենք արել ենք սխալներ, և այդ սխալները հրապարակավ ընդունել ենք ու ներողություն խնդրել։ Այդ սխալները ճակատագրական չէին, այդ սխալներն ընթացիկ էին։ Դրա մասին չի խոսքը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան այս իշխանություններից տարանջատվելով՝  ստանալ քաղաքական հեռանկար և ապագա, իրենց սպասվում է նույն քավարանը»,- ասել է Արմեն Աշոտյանը 5-րդ ալիքի եթերում: Նա նաև հետևյալ հարցն է ուղղել Արթուր Վանեցյանին. «Ինչպե՞ս է գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը»:

ՉԻ. Փաստորեն, պացիենտը լուրջ բժշկական խնդիրներ ունի: Նա չի կարողացել ոչ կարդալ և ոչ էլ լսել Վանեցյանի հարցազրույցը, որտեղ վերջինս Աշոտյանին ու նրա ընկերներին հորդորում է չմտնել իր և վարչապետի հարաբերությունների մեջ: 

Ինչ վերաբերում է սխալներին ու քավարանին: ՀՀԿ-ն պաշտոնապես որևէ սխալ չի ընդունել, առավել ևս դրանց համար ներողություն խնդրել: Մինչդեռ դրանք եղել են ճակատագրական: Սերժ Սարգսյանի տեղակալը մինչև այժմ չի հասկացել, որ ժողովրդին գնդակահարելը ճակատագրական սխալ էր ՀՀԿ-ի կողմից և այժմ իրենք մերժված են նախ և առաջ այդ հանցագործության համար: Նա չի հասկացել, որ զինվորների ուտելիքը գողանալը առավել էր անգամ իրենց համար և իրենք երկար քավարան պետք է անցնեն, որ իրավունք ունենան ինչ-որ բանից խոսեն: Եթե Աշոտյանի հոգեբանական վիճակը մառազմին շատ մոտ չէ, ապա պետք է որ հասկանար՝ ճակատագրական սխալ էր պետական բյուջեն ու իրենց անձնական բյուջեներ նույնականացնելը: 

Ընթացիկ սխալը վարորդին երեք տեղ գրանցելն ու բյուջեի գումարները յուրացնելն էր: Գումարը վերականգնելուց հետո հանցանքը չընդունելը պարզապես բացառում է քաղաքական ապագայի հնարավորությունը: 

Իսկ ընդհանրապես Աշոտյանը ճիշտ կանի հետաքրքրվի իր քաղաքական առաջնորդի առողջությամբ: Մեծ մարդ է, բայց արդեն 1.5 տարի է՝ ինչ չի խոսում: Արդյո՞ք ժամանակը չի լոգոպեդին ցույց տալու համար:
 



 Պիտակներ

         Արմեն Աշոտյան

Գովազդ

Ամենաընթերցված






















«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1570