...

Շատ անաչառ տղա դուրս եկավ

Շատ անաչառ տղա դուրս եկավ

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանը և մյուսները կարող են անաչառ լինել, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Ես էլ կասկածում եմ Վահե Գրիգորյանին, մարդն այդքան տարիներ մեզ դեմ արտահայտվող է եղել»:

ՉԻ. Պտուղի և ծառի մասին մի խոսք կա, որը չենք ասում: Արևիկ Պետրոսյանի և Վահե Գրիգորյանի միջև նույնքան տարբերություն կա, որքան՝ սև ու սպիտակի:

Հենց Լևոն Քոչարյանն է ասում, որ Վահե Գրիգորյանը Ռ. Քոչարյանի դեմ է արտահայտվել տարիներ առաջ: Իր պատկերացմամբ, սա է կողմնակալություն:

Իսկ ահա Արևիկ Պետրոսյանը եղել է Ազգային Ժողովի պատգամավոր, 2008թ. կողմ է քվեարկել Երևանում արտակարգ դրություն մտցնելուն, կողմ է քվեարկել, որպեսզի ընդդիմադիր պատգամավորներին հալածեն, Երևանի կենտրոնում 10 հոգու սպանություններին հավանություն է տվել: Ահա, այս անձնավորությունը, արդեն չի կարող անաչառ լինել իր որոշումներում, եթե մանավանդ դրանք վերաբերում են Ռ. Քոչարյանին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   7707 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ