...

Շպիոն Օնիկի դեմքը

Շպիոն Օնիկի դեմքը

Գառնիկ Իսագուլյանն ասել է. Փաշինյանի դեմքից երևում էր, որ թույն է շնչում Արցախի նկատմամբ

«ՉԻ». Եթե ուշադրություն դարձրեցիք, մենք չենք նշել. այսինչ կուսակցության ներկայացուցիչ կամ նախկին ու ներկա պաշտոնյա... ուղղակի Գառնիկ Իսագուլյան, քանի որ մեզ թվում է, թե Հայաստանում մարդ չկա, որ չի ճանաչում նրան: «Շպիոն Օնիկի» մասին անեկդոտի հերոսի պես:

Լրիվ «զուլում» է այս մարդը: Արդեն ֆեյս-կոնտրոլով է գնահատում իշխանությունների գործունեությունը: Այս տեմպերով գնա, շուտով քոչարյանականները, իշխանությունների դեմքերին նայելով, կասեն, Արցախը ծախվո՞ւմ է, թե՞ ոչ, Փաշինյանը «էկոնոմ» կլասո՞վ է թռել, թե՞ անձնական ինքնաթիռով, մրգերի բերքահավաքը հաջո՞ղ է ընթանում, Հրայր Թովմասյանին բռնելո՞ւ են և այսպես շարունակ: 

Իսկ Գառնիկ Իսագուլյանի դեմքին նայելով, այդպես էլ չենք կարողանում հասկանալ. նրանով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, թե Առողջապահության նախարարությունը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 5, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   5484 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ