...

Թայսոնը «Իմ քայլից»

Թայսոնը «Իմ քայլից»

«Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել, թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»,- ֆեյսբուքյան գրառման հեղինակը Նուարդ Վարդանյանն է՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից:

«ՉԻ». Ողջունելի է, որ երիտասարդ գործիչը վճռական է տրամադրված պայքարելու հանցագործությունների դեմ: Բայց ինչո՞ւ կծել ականջը: Ինչո՞ւ թիմի անդամը չի հետևում Փաշինյանի հորդորներին, որ երկիրը պետք է դառնա իրավական, այլ ոչ թե՝ ով ում որտեղ բռնի՝ ականջը կծի:

Ի սկզբանե պարզ էր, որ հատկապես ավագանու կազմը շատ խայտաբղետ է, բայց որ նրանում տեղ են գտել նաև Մայք Թայսոնի հետևորդները, դժվար էր պատկերացնել:

Այս հռետորաբանությունը տիպիկ օրինակ է, թե ինչպես կարելի է իբր պաշտպանել քաղաքական թիմին, բայց իրականում հարված հասցնել նրա իմիջին: Իսկ եթե անկեղծ, ցանկանում եք պաշտպանել, կարելի է ոչ մի բան չանել, բայց եթե ամեն դեպքում ցանկանում եք մի բանով օգնել՝ տարածեք Փաշինյանի գրառումները: Հաստատ ավելի անշառ զբաղմունք է: Հետևեք ձեր ավագ գործընկերներին խորհրդարանում, նրանք հենց այդպես էլ անում են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5457 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ