...

Տեսնես՝ ով ում է «պադստավկա» անում

Տեսնես՝ ով ում է «պադստավկա» անում

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին, նշել է, հարցաքննությունը տևել է մոտ երեք ժամ, հաստատել է, որ իրեն հարցաքննության են տարել հենց վիրահատություն կատարելու ժամանակ:

«Ինքը՝ երևույթը, տհաճ էր, որովհետև ես հատուկ նշեցի, որ սրան մենք պատրաստվել ենք 20 տարի, և սա առաջին անգամ է, և ես կարծում եմ, որ  իրավապահները պետք է ունենան նույն մոտեցումը, ինչ բժիշկները. եթե որևիցե մեկին պետք է բժշկի օգնությունը, չի կարելի բժշկին խանգարել»:

«ՉԻ». Եթե Արա Բաբլոյանը ճիշտ է ասում, ապա իշխանությունների տրամաբանությունն այստեղ անհասկանալի է. հարցաքննության տանեին վիրահատությունից հետո, աշխարհը փուլ է՞ր գալու: Արա Բաբլոյանն է՞ր փախչելու՝ սպիտակ խալաթով, թե՞ Հրայր Թովմասյանն էր մտնելու վիրահատարան, նրան հուշեր, թե ինչ պետք է պատասխանի:

Այո, մենք հիմա էլ համոզված ենք, որ Հրայր Թովմասյանը խարդախությունների ճանապարհով է զավթել ՍԴ նախագահի պաշտոնը, որ նրա հարցը պետք է օր առաջ լուծել, բայց դա չի նշանակում, որ պետք է այսքան հապճեպ քայլեր անել: Այնպիսի տպավորություն է, որ նախաքննություն անցկացնող մարմինները «պադստավկա» են անում իշխանություններին: Կամ էլ, միգուցե՝ հակառակը:

Ի դեպ, վիրահատությունը նորանկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ էր. առաջին անգամ Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, Բելառուսից ժամանած բժիշկների հետ համատեղ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից՝ Արա Բաբլոյանի և Արտավազդ Սահակյանի ղեկավարմամբ:

ՀԳ. ՀՔԾ լրատվական ծառայություն այս լուրի վերաբերյալ հանդես է եկել պարզաբանմամբ: Ըստ ՀՔԾ-ի Բաբլոյանը հրավիրվել է հարցաքննության հոկտեմբերի 22-ի առավոտյան։ «Սակայն հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է, և Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16։00֊ին, հարցաքննությունն էլ իր խնդրանքով ընդհատվել է հաջորդ օրը ներկայանալու պայմանով»: Հիմա էլ սպասենք Արա Բաբլոյանի պարզաբանմանը. եթե նա ստում է, ուրեմն նախաքննական մարմնին հարցեր չունենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3746 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ