...

Թշնամանք տարածողը ձեր կողքին է

Թշնամանք տարածողը ձեր կողքին է

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը գրել է.

«Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության կրիտիկական սահմանագծին: Հաշվի առնելով մեր տարածաշրջանում կատարվող աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրողություններն ու սպասվող զարգացումները, մեզ առավել քան երբեք պետք է միասնականություն, միաբանություն և համախմբվածություն»:

«ՉԻ». Շատ գեղեցիկ տեքստ է: Շատ գեղեցիկ շարադրանք, հրաշալի բառեր, իմաստուն մտքեր: Միայն մի բան չհասկացանք. իսկ ո՞վ է ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորում:

Ոնց որ թե վերջին օրերին Հայաստանի և Արցախի ժողովրդին պառակտելու փորձ կատարող գլխավոր գործող անձը Վիտալի Բալասանյանն է: Նրա չափ ո՞վ է թշնամանք ու ատելություն քարոզում: Ոչ ոք: Բայց Արշավիր Ղարամյանն այդ մասին չի նշում: Իր տեքստից այնպիսի տպավորություն է, թե բոլորս էլ ատելություն ենք սերմանում:

Բայց որ մեկնումեկը, թեկուզ՝ ոչ պաշտոնյա, Հայաստանում մի անզգույշ կամ ախմախ միտք հայտնի Արցախի վերաբերյալ, օրը երեք անգամ ռեժիմով դատապարտող հայտարարություններ կլինեն Արցախի ղեկավարների կողմից:

Այնպես որ, եթե Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը միաբանություն և միասնականություն է ցանկանում, ապա առաջին հերթին պառակտիչներին թող անարգանքի սյունին գամի, Վիտալի Բալասանյանին հրապարակավ խայտառակ անեն: Այ, դա անմիջապես կնպաստի միասնականության մթնոլորտի ձևավորմանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5811 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ