Սատիրիկոն
15.12.2019 / 10:45
Լուր-մեկնաբանություն
15.12.2019 / 10:45
Լուրեր
15.12.2019 / 10:15
Տնտեսական
15.12.2019 / 10:00
Լուր-մեկնաբանություն
15.12.2019 / 09:45
04.12.2019   10:00
601

Ճանապարհային ոստիկանությունը վերահսկողից դարձել է ԱՊՊԱ սպասարկող

Հոկտեմբերի մեկի դրությամբ ճանապարհային պատահարների պատճառով մոտ 253 զոհ է գրանցվել: Այս մասին «ՉԻ»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը

ՀՀ-ում կա շուրջ 600 հազար տրանսպորտային միջոց, որից մոտ 400 հազարը Երևանում է շահագործվում: Օրեցօր ավելանում են վթարների թիվը և դրանց հետևանքով գրանցված զոհերի և վիրավորների քանակը:

Նա շեշտեց, որ դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ անուշադրությունից մինչև կառավարության կողմից ոլորտին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելը:

«Երբ տարին ամփոփենք, կտեսնենք, որ նախորդ տարվա համեմատ, զոհերի թիվն ավելի շատ է լինելու, մոտավոր գնահատականներով 350-ը կանցնի: Նախորդ տարի ավտովթարների հետևանքով զոհերի թիվը 343 էր կազմել: Սա ահռելի թիվ է: Ընդ որում, վերջին 3 տարիներին ամեն տարի զոհերի թիվն աճեց՝ 267 զոհից սկսած: Նվազագույն ցուցանիշն արձանագրվել է 2016 թվականին, ցավոք սրտի, չի հաջողվել ցածր թիվը պահպանել»,- նկատեց նա:

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավարի խոսքով՝ մահվան ելքով գրանցվող վթարների առաջին հորիզոնականում հարբածության հետևանքով գրանցված պատահարներն են: Երկրորդ տեղում բարձր արագությունն է, իսկ եռյակն ամփոփում է հանդիպակաց դուրս գալը:

«Տեսանկարահանման սարքերը տեղադրվելուց հետո վթարները խաչմերուկներից տեղափոխվեցին դեպի երթևեկելի մասեր՝ ուղիղ հատվածներ, որտեղ վարորդը պետք է ուղիղ երթևեկի, սա ցավալի խնդիր է: Մեքենաների թվի ավելացմամբ ունենք միջին արագության նվազեցում: Բայց ավելացել են փոքրիկ վթարները, որի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն լինում: Այն երկրները, որտեղ գրանցվում են վթարներ, փորձում են քանակի վրա ուշադրություն չդարձնել, ստեղծում են պայմանները, որ վթարների դեպքում վնասները լինեն նվազագույնը»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը։ 

Տարեցտարի մեքենաների թվաքանակն ավելանում է, սակայն, ըստ փորձագետի, ոստիկանական կարգախմբերի թիվը մնում է նույնը: Օրինակ, եթե այն ժամանակ մի կարգախումբը հսկում էր մոտ 100 մեքենա, այժմ պետք է 1 000-ի վերահսկի:

«Պարտականություններն ավելացել են, բայց ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել տեսուչի մոտ՝ ո՛չ որակական, ո՛չ քանակական: Առավոտյան և երեկոյան իրականացնում են խաչմերուկների կարգավորում: Խախտումներն ու վթարները ավելացել են: Այսօրվա դրությամբ ճանապարհային ոստիկանությունն իր գործառույթների հիմնական կարևոր ֆունկցիան չի իրականացնում: Տարիների ընթացքում ստեղծվել են այլ գործառույթներ՝ մեկը հենց վթարների սպասարկումն է: Եթե նախկինում վթարները քիչ էին, ներկայումս օրվա մեջ մոտ 100 վթար է գրանցվում, և այդ բոլորը պետք է ճանապարհային ոստիկանները սպասարկեն: Լավագույն դեպքում մեկ վթարի սպասարկումը միջինը 1 ժամ է տևում: 10-15 կարգախումբ այդ վթարները կարգավորելով են զբաղված: Ճանապարհային ոստիկանությունը վերահսկողից դարձել Է ԱՊՊԱ պատահարների սպասարկող»,- նկատեց նա:

Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ խնդիրները որոշ չափով կկարգավորվեն, եթե ներդրվի բալային համակարգը, հանրային տրանսպորտը կարգավորվի և վարորդական վկայականի ստացման քննությունների կարգի փոփոխություն լինի:

Մանյա Պողոսյան



 Պիտակներ

         Մանյա Պողոսյան

Գովազդ

Ամենաընթերցված























«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
02.12.2019 / 1497